Բրիտանական Կոլումբիա համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել հատուկ պրեպարատ, որը լուրջ ազդեցություն է ունենում գրիպի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` health.tltnews.ru-ն գրում է, որ գրիպի համաճարակը յուրաքանչյուր տարի նոր դրսեւորումներ է ստանում: Այս իրավիճակը կրկնվում է գրեթե ամեն տարի:
Նոր գիտական ուսումնասիրությանը մասնակցել են նաեւ GSIRO եւ Բատա համալսարանների հետազոտողները: Գիտնականների համոզմամբ` գրիպի
Բրիտանական Կոլումբիա համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել հատուկ պրեպարատ, որը լուրջ ազդեցություն է ունենում գրիպի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` health.tltnews.ru-ն գրում է, որ գրիպի համաճարակը յուրաքանչյուր տարի նոր դրսեւորումներ է ստանում: Այս իրավիճակը կրկնվում է գրեթե ամեն տարի:
Նոր գիտական ուսումնասիրությանը մասնակցել են նաեւ GSIRO եւ Բատա համալսարանների հետազոտողները: Գիտնականների համոզմամբ` գրիպի դեմ ժամանակակից դեղորայքն արդյունավետ չի պայքարում գրիպի դեմ: Մինչդեռ ստեղծված նոր դեղորայքն անմիջական ազդեցություն է թողնում գրիպի մակերեսային կարեւոր անտիգենի վրա:
Գիտական խմբի ղեկավար Ստիվեն Ուիտերսը պնդել է, որ իրենց հեղինակած պրեպարատները մինչ այժմ ազդեցիկ ներգործություն են ունեցել գրիպի դեմ պայքարում:
Նոր դեղն արդեն ենթարկվել է լաբորատոր եւ կլինիկական փորձաքննությունների եւ շարունակում է կատարելագործվել:
Գիտնականների խոսքով` նոր դեղորայքը կհայտնվի վաճառակետերում առաջիկա տարիների ընթացքում: