Նոր մանրամասներ փրկարարների օգնությամբ հիվանդանոց տեղափոխված 6-ամսական երեխայի վերաբերյալ

Լուրեր

«Ապարանի» բժշկական կենտրոնում գտնվող Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 6 ամսական Նարեկ Ասատրյանի առողջական վիճակը կայուն է, ջերմությունը իջեցրել են, որեւէ վտանգ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Մարգարիտ Աճեմյանը:

Նա նշեց, որ գիշերը երեխայի առողջական վիճակը վատացել էր, առավոտյան փորձել էին նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն չէին կարողացել: Նորաշեն գյուղի ճանապարհը տեղացած առատ ձյան պատճառով փակվել էր: Այդ պատճառով «Շտապօգնության» մեքենան եւս չէր կարողացել

«Ապարանի» բժշկական կենտրոնում գտնվող Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 6 ամսական Նարեկ Ասատրյանի առողջական վիճակը կայուն է, ջերմությունը իջեցրել են, որեւէ վտանգ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Մարգարիտ Աճեմյանը:

Նա նշեց, որ գիշերը երեխայի առողջական վիճակը վատացել էր, առավոտյան փորձել էին նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն չէին կարողացել: Նորաշեն գյուղի ճանապարհը տեղացած առատ ձյան պատճառով փակվել էր: Այդ պատճառով «Շտապօգնության» մեքենան եւս չէր կարողացել հասնել գյուղ: Փրկարարները նրան տեղափոխել էին «Ապարան» բժշկական կենտրոն բարձր ջերմությամբ,, հիպերթերմիկ, ցնցումային սինդրոմով: Երեխայի մոտ հայտնաբերվել է սուր-էսպիրանտոր հիվանդություն:

Մարգարիտ Աճեմյանը տեղեկացրեց, որ նրա մեծ եղբայրը, ով  2 տարեկան է, նույն ախտանշաններով մեկ շաբաթ առաջ է տեղափոխվել «Ապարան» բ/կ, բայց արդեն նրա վիճակը լավ է, ենթակա է դուրս գրման: «Չի ջերմում, վիճակը կայուն է, նույնիսկ կարող է դուրս գրվել»,- ասաց բժշկուհին: Ընտանիքի մյուս անդամների մոտ գրիպ չի հայտնաբերվել, մայրը` երկու երեխաների հետ, գտնվում է Ապարանի հիվանդանոցում:

Հարցին, թե հնարավո՞ր է նրանց մոտ H1N1 է, Մարգարիտ Աճեմյանն ասաց, որ դրա  վերաբերյալ կասկածներ չունեն, անալիզներ չեն տվել: Հիվանդանոցը համապատասխան լաբորատորիա չունի, բայց եթե կասկածելի դեպքեր են լինում, ուղարկում են անալիզները: Փոխտնօրենի խոսքով` երեխայի մոտ պարզապես գրիպի վիրուս է. իսկ H1N1-ը ավելի ծանր է ընթանում,

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղում փոքրիկ երեխան ունի առողջական խնդիրներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը երեխային հիվանդանոց տեղափոխելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հրշեջ-փրկարարները շտապ օգնության աշխատակիցների հետ համատեղ 6 ամսական Նարեկ Ասատրյանին հոսպիտալացրել են Ապարանի բժշկական կենտրոն: Բժիշկները երեխայի վիճակը գնահատել են բավարար:

NEWS.am

Գովազդ