Աղջիկներին ավելի շատ են տանում մանկատուն

Լուրեր

«Մեդիա կենտրոնում» կայացավ հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի և «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի շնորհանդեսը:

iKin.am բլոգային կայքի խմբագիր Զառա Բաթոյանը նշեց, որ այս նախաձեռնության հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսվելու իրենց խնդիրներով և հաջողություններով, քննարկելու իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել դրանց համար:
Բլոգի ստեղծմանն աջակցել է Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության Սիդ գրանտս ծրագիրը, որը հովանավորվում է Չենլ հիմնադրամի կողմից:

«Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկի թարգմանությունն ու հրատարակությունը նախաձեռնած «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանն ասաց, որ գրքույկը առողջության մասին ձեռնարկ չէ, բայց պարունակում է հակիճ ու հասանելի տեղեկատվություն հաշմանդամության սոցիալական պատճառների վերաբերյալ, որոնք կօգնեն որոշակիորեն փոխել ընտանիքներում և հասարակությունում հաշմանդամություն ունեցող կանանց առողջությանը վերաբերող վնասակար համոզմունքներն ու սովորությունները:

«Հաճախ հաշմանդամություն ունեցող աղջիկների մասին չեն խոսում սեռական կյանքի մասին, մտածելով, որ երբևէ չեն ամուսնանալու և դրա հետևանքով կա տեղեկատվության լուրջ պակաս, այս գրքույկում ներառված տեղեկությունները գուցե լրացնեն նաև այդ բացը»,- գրքույկը ներկացնելիս ասաց ՀԿ «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ-ի հոգեբան Քրիստինե Աղանյանը:

2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցի համաձայն հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին: Հաշմանդամություն ունեցող տղաների և աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը 2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է (5.5:4.5):

http://www.a1plus.am

Գովազդ