Գոյություն ունեն երեխայի սեռը որոշելու ժողովրդական բազում ասացվածքներ, նշաններ, որոնք տեսականորեն բացատրելն անհնար է, սակայն հետազոտող Ջեննա Պինքոթը ճշգրիտ գիտի, թե ինչպես կարելի է այդ հարցի ճիշտ պատասխանը գտնել:
Սեփական հղիության ժամանակ գրած գրքում նա պատմում է, որ չարժե, որ ապագա մայրիկները հավատան ասենք,փորի ձևին,սակայն վիճակագրությամբ հաստատվել է, որ իգական սեռի երեխա կրելու
դեպքում կնոջ կուրծքն ավելի է մեծանում, քան եթե պտուղը տղա է:
Բժշկական տվյալները վկայում են, որ ավելի բնական ու առանց բարդությունների է ընթանում այն կանանց հղիությունը, որոնք հղիության նախնական փուլում տառապում են ուժեղ տոքսիկոզից: Գիտնականներն ավելի վաղ հաստատել են, որ որդիներ հաճախ ունենում են այն տղամարդիկ, որոնք շատ եղբայրներ ունեն, ինչպես նաև, նկատել են, որ տղամարդիկ կնոջ հղիության ժամանակ նույնպես հակված են գիրանալու և նույնպես տրամադրության հաճախակի անկում են ունենում, խուսափում են որոշ հոտերից ու մթերքներից:
Աղբյուրը` Ankakh.com