«Երազ». հայտնի բժշկի հեղինակած երաժշտության հիման վրա բալետ է բեմադրվել

Լուրեր

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի երազանգքը կատարվեց` թողարկեց   «Երազ» ձայնասկավառակը, որի երաժշտությունը գրել է հենց ինքը` բժիշկը:

Երաժշտության հեղինակը հենց սկզբում նշեց այն տաղանդավոր մարդկանց անունները, որոնց շնորհիվ թողարկվել է ձայնասկավառակը. գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, ձայնագրությունը` Ստեփան Բերուջանյանը, վոկալը` Լուսինե Ազարյանը, կիթառը` Կարո Սարաֆյանը, դհոլը` Ալիկ Փելոշյանը, դուդուկ, զուռնա, բլուլ` Նորայր Քարտաշյանը:

Ձայնասկավառակի թողարկման ժամանակ որոշված չի եղել բալետ բեմադրել: Մասնագետների ավելի քան դրական արձագանքներից հետո բալետի

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ղեկավար Էդուարդ Համբարձումյանի երազանգքը կատարվեց` թողարկեց   «Երազ» ձայնասկավառակը, որի երաժշտությունը գրել է հենց ինքը` բժիշկը:

Երաժշտության հեղինակը հենց սկզբում նշեց այն տաղանդավոր մարդկանց անունները, որոնց շնորհիվ թողարկվել է ձայնասկավառակը. գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, ձայնագրությունը` Ստեփան Բերուջանյանը, վոկալը` Լուսինե Ազարյանը, կիթառը` Կարո Սարաֆյանը, դհոլը` Ալիկ Փելոշյանը, դուդուկ, զուռնա, բլուլ` Նորայր Քարտաշյանը:

Ձայնասկավառակի թողարկման ժամանակ որոշված չի եղել բալետ բեմադրել: Մասնագետների ավելի քան դրական արձագանքներից հետո բալետի գաղափարը հասունացել ու իրականություն է դարձել:

« «Երազ»-ը մարդու ամբողջական կյանքի պատկերումն է, այն բաղկացած է իրար հաջորդող յոթ մասերից` «Երազամուտ», որի նախաբանը ընտրված է «Երազ երգից», այնուհետև հաջորդում են  «Ծագում», «Oրորոցային», «Ճակատագիր», «aVi», «Կատարսիս» և ավարտվում է «Հրաժեշտ» երաժշտությամբ»,-ասում է բժիշկ Համբարձումյանը:

Բժշկի երաժշտությամբ ստեղծված բալետ-ֆանտազիան բեմադրել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակլին Սարխոշյանը, որը եւ դարձել է բալետի գլխավոր հերոսուհին: Հենց նա է ներկայացել երազող կնոջ կերպարում` ձգտելով հասնել իր իդեալին, որին էլ մարմնավորել է Ռուբեն Մուրադյանը: Ներկայացմանը զուգահեռ` բեմի հետնապատին ցուցադրվել է ավազային անիմացիա:

Բժիշկ Համբարձումյանի խոսքով` ներկայացումից հետո կազմակերպվել է «Ես գալիս եմ մայրիկ» բարեգործական ակցիան, որի հասույթը տրամադրվել է անպտղությամբ տառապող երիտասարդ ընտանիքներին: Ուստի միջոցառման երկրորդ հատվածում Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից ժամանած բժիշկների ներկայությամբ քննարկել են անպտղության և սոցիալական անապահովության խնդիրները:

««Երազ»-ը ծառայեց և ծառայելու է իր նպատակին: Ակցիան ոգևորեց նաև մեզ, կկրկնենք նորից»,-ավելացնում է  բժիշկ Համբարձումյանը:

Անի Ասատրյան

Գովազդ