Նոր մանրամասներ մոր` նորածնին սպանելու դեպքի վերաբերյալ

Լուրեր

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել  Աբովյանի ծննդատանը նախօրեին տեղի ունեցած ահասարսուռ դեպքի վերաբերյալ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Ըստ այդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան

NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել  Աբովյանի ծննդատանը նախօրեին տեղի ունեցած ահասարսուռ դեպքի վերաբերյալ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Ըստ այդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նորածնին սպանելու մեջ կասկածվող 27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել է ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:

Ծննդաբերությունից հետո 27-ամյա կինը դեռեւս գտնվում է «Աբովյանի» ծննդատանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ծննդատան տնօրեն Լարիսա Մադոյանն ասաց, որ մեկ-երկու օրից նա դուրս կգրվի: Լարիսա Մադոյանը տեղեկացրեց, որ այդ կինը ամուսնալուծված է, ունի երեկու երեխա` աղջիկ եւ տղա` 8 եւ 12 տարեկան: Նրա ամուսինը երեխաների հետ տարիներ շարունակ ապրել է Մայակովսկի գյուղում, այնուհետեւ վաճառել է այնտեղի տունը եւ երեխաների հետ տեղափոխվել է Երեւան, այժմ ապրում է մայրաքաղաքում: Կինը պատմել է, որ ամուսինը իրեն դուրս է հանել, երեխաներին վերցրել է եւ չի թողնում, որ հանդիպի, խոսի նրանց հետ: Նրան լքել են նաեւ ծնողները, անտարբերության են մատնել: Նա նաեւ կրթություն, մասնագիտություն եւ աշխատանք չունի, ապրում է Աբովյան քաղաքում` վարձով տան:

Լարիսա Մադոյանը տեղեկացրեց, որ հղիության ընթացքում կինը որեւէ տեղ չի հաշվառվել, ասել է, թե չի իմացել, որ հղի է, չգիտի էլ նույնիսկ, թե ումից է հղի:

«Ցավերը բռնել է, շտապօգնությունը կանչել է, մենակ եկել է, նորմալ ծննդաբերել է, դրանից հետո երեխային դրել են իր մաշկին, կրծքով կերակրել է, ինքը շատ ուրախ տրամադրությամբ, ամեն ինչ նորմալ: Տեղափոխել են հիվանդասենյակ, բժիշկները, բուժքույրերն անընդհատ գնացել, դուրս են եկել, հետո մարտի 11-ի լուսադեմի 4-ին երբ մտել են հիվանդասենյակ, երեխային հայտնաբերել են անկողնում պառկեցրած` դեմքին վերքեր, ինքն էլ իր տեղում պառկած: Ասել է, թե ոչինչ չի եղել, կերակրեցի, խռխռաց, ոնց որ քնեց: Մի ամբողջ օր չխոստովանեց, որ ինքն է արել, հաջորդ օրը միայն պատմեց, թե ինչպես է սպանել սեփական երեխային»,- պատմեց տնօրենը:

Լարիսա Մադոյանը նշեց, որ կինը բավականին գրագետ, հանգիստ մարդու տպավորություն է թողնում, նրա վրա չի ազդել սեփական երեխայի մահը, «կարծես ոչինչ չի էլ եղել»: Դեպքը ցնցել է ամբողջ հիվանդանոցը եւ Աբովյան քաղաքը: Իսկ թե ինչն է ստիպել նրան սպանել իր նորածնին, մի շարք վարկածներ են շրջանառվում: Դրանցից մեկի համաձայն` նա հոգեկան շեղումներ ունի եւ հենց այդ հողի վրա էլ սպանել է սեփական երեխային: Մյուս վարկածն այն է, որ կինը, հնարավոր է, մարմնավաճառությամբ է զբաղվում, իսկ երեխան այդ գործունեության անցանկալի հետեւանքն էր:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Աբովյանի ծննդատան հիվանդասենյակում նորածին է մահացել, հետագայում պարզվել է, որ երեխայի մահվան պատճառը մայրն է: 27-ամյա կինը մարտի 10-ի ուշ երեկոյան լույս աշխարհ է բերել տղա երեխա, որին ժամեր անց, ըստ լուրերի, առողջական բավարար վիճակով հանձնել են մորը` տեղափոխելով հիվանդասենյակ: Սակայն մարտի 11-ի գիշերը բուժաշխատակիցները նկատել են, որ նորածինը մահացած է, որի վրա եղել են նաեւ քերծվածքներ: Նրանք դեպքի մասին ահազանգել են Ոստիկանության Աբովյանի բաժնի, որտեղ կինը բացատրություն է տվել, թե երեխային սպանողը ինքն է եղել, քանի որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին: Երիտասարդ կինը նկարագրել է, որ ինքը երեխայից ազատվելու նպատակով անկողնու ծածկոցով փակել է նրա բերանը, ձեռքերով սեղմել գլուխը, հարվածել է կողքի պահարանին, ապա դեմքով ընկել հատակին, որի հետեւանքով մահացել է:

NEWS.am

 

Գովազդ