Ինչ հիվանդություն է տուբերկուլյոզը. մանրամասնում է մասնագետը

Լուրեր

Մարդկանց մոտ կա թյուր կարծիք, թե տուբերկուլյոզը անբուժելի հիվանդություն է, չբուժված հարբուխը կամ գրիպը կարող է վերածվել տուբերկուլյոզի, և որ միայն աղքատ մարդիկ են հիվանդանում այս հիվանդությամբ:

«Տուբերկուլյոզը կարելի է բուժել, եթե ճիշտ ախտորոշվում է: Կարող են հիվանդանալ այն դեպքում, երբ մարդու օրգանիզմում կա տուբերկուլյոզի հարուցիչը և օրգանիզմն ի զօրու չէ պայքարել վարակի դեմ: Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից և սոցիալական վիճակից,

Մարդկանց մոտ կա թյուր կարծիք, թե տուբերկուլյոզը անբուժելի հիվանդություն է, չբուժված հարբուխը կամ գրիպը կարող է վերածվել տուբերկուլյոզի, և որ միայն աղքատ մարդիկ են հիվանդանում այս հիվանդությամբ:

«Տուբերկուլյոզը կարելի է բուժել, եթե ճիշտ ախտորոշվում է: Կարող են հիվանդանալ այն դեպքում, երբ մարդու օրգանիզմում կա տուբերկուլյոզի հարուցիչը և օրգանիզմն ի զօրու չէ պայքարել վարակի դեմ: Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից և սոցիալական վիճակից, կարող է հիվանդանալ տուբերկուլյոզով»,- բացատրում է թիվ 2 բժշկական միավորման մանկաբույժ Զարինե Կոջոյանը:

Տուբերկուլյոզով հիվանդից պետք չէ խուսափել: Պարզապես հիվանդը կամ նրա զրուցակիցը պետք է շփվելուց շնչադիմակ կրեն:

«Տուբերկուլյոզի բուժումը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ հիվանդը բուժվում է միաժամանակ 4-5 հակատուբերկուլյոզային դեղերով 6-8 ամիս, բժշկի հսկողությամբ»,- նշում է մանկաբույժը:

Մասնագետի խոսքով` տուբերկուլյոզը հնարավոր չէ բուժել ժողովրդական միջոցներով, իսկ պրոֆիլակտիկ բուժումը կարող է նշանակել միայն բժիշկը, քանի որ ինքնուրույն կամ այլ տեսակի բուժումը չափազանց վտանգավոր է:

«Բուժումը կլինի արդյունավետ միայն այն դեպքում եթե հիվանդը չընդհատի բուժումը և բարեխղճորեն ընդունի բժշկի կողմից նշանակված բոլոր դեղերը: Արդեն լավացած մարդը կարող է նորից հիվանդանալ տուբերկուլյոզով, ինչպես ցանկացած մարդ»,-ավելացրեց մանկաբույժ Կոջոյանը:

 

Սոնա Հարությունյան

Գովազդ