Խոզի գրիպը բուժելի է, բայց ամեն հետաձգված րոպեն կարող է ճակատագրական լինել

Լուրեր

Պատվաստումները անհրաժեշտ են հիվանդություններից խուսափելու համար: Դրանք անվճար են եւ կարող են ստանալ թե փոքրերը եւ թե մեծերը:

«Նորածինն առաջին պատվաստումը ստանում է ծննդատանը: Դա ԲՑԺ-ն է` տուբերկուլյոզի դեմ, այնուհետեւ ՎՀԲ-ն` հիպատիտ Բ-ի դեմ: Հետո որոշակի պարբերականությամբ հնգավալենտ պատվաստումներ են կատարվում»,-նշում է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբույժ Գայանե

Պատվաստումները անհրաժեշտ են հիվանդություններից խուսափելու համար: Դրանք անվճար են եւ կարող են ստանալ թե փոքրերը եւ թե մեծերը:

«Նորածինն առաջին պատվաստումը ստանում է ծննդատանը: Դա ԲՑԺ-ն է` տուբերկուլյոզի դեմ, այնուհետեւ ՎՀԲ-ն` հիպատիտ Բ-ի դեմ: Հետո որոշակի պարբերականությամբ հնգավալենտ պատվաստումներ են կատարվում»,-նշում է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի մանկաբույժ Գայանե Պողոսյանը:

 

Պատվաստումների ժամկետ

Պատվաստանյութի անվանում

Պատվաստման դեղաչափ

 

 

 

Ծնվելուց հետո 24-48 ժամում

ԲՑԺ

1

Ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում

ՎՀԲ

1

6 շաբաթական (1,5 ամսական)

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ

1

10 շաբաթական (2,5 ամսական)

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ, ՕՊՎ

2

14 շաբաթական (3,5 ամսական)

ԱԿԴՓ/ՎՀ/)ՀԻԲ , ՕՊՎ

3

12 ամսական

ԿԿԽ

1

18 ամսական

ԱԿԴՓ, ՕՊՎ

4

6 տարեկան

ԱԴՓ-Մ

1

6 տարեկան

ՕՊՎ

5

6 տարեկան

ԿԿԽ

2

16 տարեկան

ԱԴՓ-Մ

2

26 տարեկան

ԱԴՓ-Մ

3

36 տարեկան

ԱԴՓ-Մ

4

46 տարեկան

ԱԴՓ-Մ

5

56 տարեկան

ԱԴՓ-Մ

6

 

Ըստ մանկաբույժի` ցանկացած պատվաստում իր ռիսկի գործոնն ունի: Պատվաստման պահին երեխան պետք է առողջ լինի: Հետևանքներից խուսափելու համար պատվաստումներից առաջ երեխան պարտադիր ստուգումներ է անցնում:

«Իհարկե հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ երեխան առողջ է, բայց պատվաստումից հետո խնդիր է առաջանում: Պատվաստում չի արվում, երբ երեխան ջերմություն ունի, կամ եթե կան հիվանդության նախանշաններ` հազ, քթից հոսք, կամ եթե տան անդամների մեջ հիվանդ կա»,-ասում է մանկաբույժը:

Ըստ մասնագետի` նախկինում պատվաստանյութի ներարկումը կատարվում էր հետույքից, այժմ` ոտքից: Նրա խոսքով` ոտքից պատվաստում անելու դեպքում ավելի քիչ են վնասվում երեխայի անոթները:

Մանկաբույժ Պողոսյանի խոսքով` սեզոնային գրիպների դեմ պատվաստումներ չեն արվում: Թեև վաղ հասակում  ստացած հնգավալենտ պատվաստումն իր մեջ նաեւ գրիպի դեմ պատվաստանյութ է ներառում:

«Քանի որ գրիպը շատ տեսակներ ունի, երբեք հնարավոր չէ իմանալ, թե երեխան որ տեսակով կհիվանդանա, իսկ պատվաստանյութը մի տեսակի դեմ է արվում: Դրա համար գրիպի դեպքում  անմիջապես պետք է դիմել մասնագետի, հատկապես եթե երեխայի մոտ նկատվում է ջերմություն, թուլություն, մարմնի ցավ»,-ասում է մանկաբույժը:

Մասնագետների խոսքով` խոզի գրիպը ևս դասվում է սովորական գրիպների շարքին, նախանշանները գրեթե նույնն են`սրտխառնոց, ջերմություն, գլխապտույտ, կրծքավանդակի մոտ ցավ: Մանկաբույժի խոսքով` միայն խորխի հետազոտումը կարող է ախտորոշել խոզի գրիպ հիվանդությունը: Եվ որպեսզի բանը չհասնի ճակատագրական խնդիրների, պետք է ժամ առաջ բժշկի դիմել, քանի որ խոզի գրիպը նույնպես բուժելի է, պարզապես չի կարելի ուշացնել:

 

Սոնա Հարությունյան

Գովազդ