Մեծ Բրիտանիայի բժիշկները հայտնել են, որ ցանկանում են բժշկության մեջ ներդնել բեղմնավորման նոր մեթոդ, որը ենթադրում է միանգամից 3 մարդու` 2 մոր և 1 հոր մասնակցությունն այդ գործընթացին։
Ինչպես հայտնում է Russia Today-ը, բժիշկները բացատրել են, որ 3 ծնողների մասնակցությունը
Մեծ Բրիտանիայի բժիշկները հայտնել են, որ ցանկանում են բժշկության մեջ ներդնել բեղմնավորման նոր մեթոդ, որը ենթադրում է միանգամից 3 մարդու` 2 մոր և 1 հոր մասնակցությունն այդ գործընթացին։
Ինչպես հայտնում է Russia Today-ը, բժիշկները բացատրել են, որ 3 ծնողների մասնակցությունը բեղմնավորման գործընթացին հնարավորություն կտա պտղին զերծ մնալ ժառանգական հիվանդություններից։ Արդյունքում նման ձևով լույս աշխարհ եկած երեխան կժառանգի միանգամից 2 մայրերի գենետիկ ինֆորմացիան։
Այժմ մասնագետները պայքարում են, որպեսզի բեղմնավորման այս մեթոդն օրինական ճանաչվի պետական մակարդակով։
Մեծ Բրիտանիայի սաղմնաբանության վարչության անդամները հավանության են արժանացրել այս մեթոդի հաստատումը պետական մակարդակով։ Այժմը հարց է պետք է քննարկի կառավարությունը։