Արծվաբերդում մահացած 7-ամյա աղջկա մոտ H1N1 չի հայտնաբերվել. ինչի՞ հետեւանքով է մահացել Անուշը

Լուրեր

Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղիից «Բերդ» հիվանդանոց ճանապարհին մահացած 7-ամյա Անուշի մոտ գրիպի H1N1 տեսակ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային  կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նա նշեց, որ լաբորատոր փորձաքննության պատասխանը հայտնի է, ըստ այդմ` երեխայի մոտ H1N1 չի արձանագրվել:

Թե ինչը կարող էր աղջկա մահվան պատճառ հանդիսանալ, վաղ է նշել: Լիանա Թորոսյանի խոսքով` հնարավոր է թոքաբորբից

Մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղիից «Բերդ» հիվանդանոց ճանապարհին մահացած 7-ամյա Անուշի մոտ գրիպի H1N1 տեսակ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային  կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նա նշեց, որ լաբորատոր փորձաքննության պատասխանը հայտնի է, ըստ այդմ` երեխայի մոտ H1N1 չի արձանագրվել:

Թե ինչը կարող էր աղջկա մահվան պատճառ հանդիսանալ, վաղ է նշել: Լիանա Թորոսյանի խոսքով` հնարավոր է թոքաբորբից լինի, հնարավոր է ընդհանրապես սուր-շնչառական հիվանդությունից չլինի եւ երեխայի մոտ այլ հիվանդություն եղած լինի: Մասնագետը նշեց, որ կշարունակվի հետազոտությունը, որպեսզի լիարժեք պատկեր ունենան երեխայի մահվան մասին: Սպասում են դիահերձման արդյունքներին, միայն դրանից հետո կարող են ասել, թե ինչի հետեւանքով է 7-ամյա Անուշը մահացել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ մարտի 15-ի լույս 16-ի գիշերը Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մի ընտանիքի երկու երեխաները` 7-ամյա Անուշը եւ 12-ամյա Գեւորգը, բարձր ջերմությամբ տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն: Ճանապարհին 7-ամյա Անուշը շնչահեղձ է եղել եւ մահացել, ծնողներին հաջողվել է ծանր վիճակում հիվանդանոց հասցնել միայն 12-ամյա Գեւորգին: Եղբոր մոտ հաստատվել էր գրիպի H1N1 տեսակը, բայց նրա վցիճակը լավ է եւ օրերս դուրս է գրվել հիվանդանոցից:

Համագյուղացիները պատմել են, որ ընտանիքը ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հայրը քաղաքացիական աշխատող է զորամասում, մոր մոտ 2 տարի է` հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, քիմիաթերապիա է ընդունում: Անուշը սովորում էր Արծվաբերդի դպրոցի 2-րդ դասարանում, շատ խելացի եւ դաստիարակված աշակերտուհու համբավ ուներ,Գեւորգը 6-րդ դասարանի աշակերտ է:

NEWS.am

Գովազդ