Գարնանն օրգանիզմում ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը. Սեքսապաթոլոգ

Լուրեր

Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանն ասաց, որ կենսառիթմերի ակտիվացման հետ կապված՝ առաջ է գալիս որոշակի լարվածություն, որոշակի գրգռվածություն, որը մարդու սոցիալ-հոգեբանական և սեռական մղումների ակտիվացման

Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանն ասաց, որ կենսառիթմերի ակտիվացման հետ կապված՝ առաջ է գալիս որոշակի լարվածություն, որոշակի գրգռվածություն, որը մարդու սոցիալ-հոգեբանական և սեռական մղումների ակտիվացման պատճառ է հանդիսանում. «Այս երևույթն ավելի նկատելի է տղամարդու օրգանիզմում. արյան մեջ ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական պահանջի ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ»։

Բժիշկն ասաց, որ արական սեռական հորմոնների ավելացմանը զուգահեռ՝ մեծանում է սեռական ցանկությունը, լավանում է մարմնի ընդհանուր կենսունակությունը, քանի որ բնական սեռական հորմոնների ակտիվացումը դրականորեն է անդրադառնում ամբողջ օրգանիզմի գործունեության վրա. «Չի բացառվում, որ հորմոնալ պահանջի բարձրացման հետևանքով սեքսուալ ռեալիզացիայի հնարավորության բարձրացման պատճառով առաջանա հոգեկան լարվածություն: Այս ֆոնի վրա քիչ չեն նաև դեպրեսիոն դեպքերը»:

Սևադա Հակոբյանն ասաց, որ օրգանիզմը, բացի հորմոնալ բիոռիթմերից, ունի նաև իր սեփական կարգավորման մեխանիզմները, և օրգանիզմի ներքին հավասարակշռությունը վերականգնելու համար օրգանիզմում գործում են ադապտացիոն մեխանիզմներ: Դրանք հավասարակշռում են առաջացած դիսհարմոնիան. «Անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ, աշխատանքի և քնի ռեժիմների ճիշտ հերթագայություն, և իհարկե՝ առողջ ապրելակերպին վերաբերող ամեն ինչ: Շատ օգտակար է նաև ֆիզիկական կենսակերպը, որը հավասարակշռում է սեռական բարձրացած ցանկությունը, և եթե սեռական ցանկությունը չի բավարարվում, օրգանիզմում առաջանում են զսպող/ արգելակող մեխանիզմներ»:

 

1in.am

Գովազդ