61-ամյա թոշակառուն առաջին անգամ մայրացել է

Լուրեր

Երջանիկ մայր Անտոնիա Աստին, ով ամենատարեց մայրն է համարվում Հարավային Ամերիկայում եւ ամենատարեցներից մեկը աշխարհում, համոզված է, որ կարող է դաստիարակել իր երեխաներին:

Մինչ երկվորյակների ծնվելը Անտոնիան հղիանալ էր փորձում շուրջ 30 տարի, սակայն նրա փորձերը հաջողությամբ չէին պսակվում: Նա առաջին անգամ բժիշկներին դիմել է 51 տարեկանում, երբ հասկացել է, որ բնական ճանապարհով այլեւս

Երջանիկ մայր Անտոնիա Աստին, ով ամենատարեց մայրն է համարվում Հարավային Ամերիկայում եւ ամենատարեցներից մեկը աշխարհում, համոզված է, որ կարող է դաստիարակել իր երեխաներին:

Մինչ երկվորյակների ծնվելը Անտոնիան հղիանալ էր փորձում շուրջ 30 տարի, սակայն նրա փորձերը հաջողությամբ չէին պսակվում: Նա առաջին անգամ բժիշկներին դիմել է 51 տարեկանում, երբ հասկացել է, որ բնական ճանապարհով այլեւս չի կարող երեխա ունենալ: 10 տարվա ընթացքում կնոջը 3 անգամ արհեստական բեղմնավորում են կատարել, սակայն կրկին որեւէ հաջողություն չի գրանցվել: Հուսահատվելով` Անտոնիան փաստաթղթեր է ներկայացրել երեխա որդեգրելու համար, սակայն նրան մերժել են տարիքի պատճառով:

Երկվորյակներ Սոֆյան եւ Ռոբերտոն լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով` տարեց կնոջ հղիության 8-րդ ամսում: Բժիշկները հայտնել են, որ երեխաները լիովին առողջ են եւ հսկողության տակ կգտնվեն, մինչեւ որ անհրաժեշտ քաշ կհավաքեն:

Henaran.am

Գովազդ