Ինչպե՞ս է կատարվում ալիմենտի բռնագանձումը դատական կարգով

Լուրեր

Անչափահաս երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում մեծ նշանակություն ունի ծնողների կողմից իրենց երեխաների ապրուստը ժամանակին ու ճշգրտորեն հոգալը: Դրա համար էլ օրենսդիրը, ընտանիքի անաշխատունակ ու կարիքավոր անդամի ապրուստը հոգալու գործը թողնելով պարտավոր անձի վրա, նրանց հնարավորություն է տալիս կայացնելու համաձայնություն ապրուստի միջոց` ալիմենտ վճարելու վերաբերյալ: Նման համաձայնության բացակայության դեպքում ընտանիքի` ալիմենտի պահանջի իրավունք ունեցող անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ գլուխը նվիրված է ալիմենտի վճարման և բռնագանձման կարգին, որի 94-րդ հոդվածի համաձայն`

Անչափահաս երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում մեծ նշանակություն ունի ծնողների կողմից իրենց երեխաների ապրուստը ժամանակին ու ճշգրտորեն հոգալը: Դրա համար էլ օրենսդիրը, ընտանիքի անաշխատունակ ու կարիքավոր անդամի ապրուստը հոգալու գործը թողնելով պարտավոր անձի վրա, նրանց հնարավորություն է տալիս կայացնելու համաձայնություն ապրուստի միջոց` ալիմենտ վճարելու վերաբերյալ: Նման համաձայնության բացակայության դեպքում ընտանիքի` ալիմենտի պահանջի իրավունք ունեցող անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ գլուխը նվիրված է ալիմենտի վճարման և բռնագանձման կարգին, որի 94-րդ հոդվածի համաձայն` ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-86-րդ հոդվածներում նշված ընտանիքի անդամները կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան:

Ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան` անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախկինում ալիմենտ չի վճարվել:

Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից: Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով:

Ալիմենտ բռնագանձելու գործով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը:

Բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը` ելնելով կողմերի գույքային և ընտանեկան դրությունից: Երեխաների համար բռնագանձվող ալիմենտի չափը որոշվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան:

Անցած ժամանակի համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ կատարողական թերթի հիման վրա ալիմենտի բռնագանձում կատարվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ կատարողական թերթը ներկայացնելուն նախորդած եռամյա ժամկետի ընթացքում:

Եթե կատարողական թերթի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում չի կատարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով, ապա ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով ողջ ժամանակահատվածի համար` անկախ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված եռամյա ժամկետից։

Ալիմենտային պարտքի չափը որոշում է դատական ակտերի հարկադիր կատարողը՝ ելնելով դատարանի վճռով որոշված ալիմենտի չափից:

Երեխաների համար ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան վճարվող ալիմենտային պարտքի չափը որոշվում է՝ ելնելով ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել: Եթե ալիմենտ վճարելու պարտավոր անձն այդ ժամանակահատվածում չի աշխատել, կամ եթե չներկայացվեն նրա վաստակը և (կամ) այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտային պարտքը որոշվում է` ելնելով դրա բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափից: Եթե ալիմենտային պարտքի չափի նման որոշումը էապես խախտում է կողմերից մեկի շահերը, ապա կողմը, որի շահերը խախտվել են, կարող է դիմել դատարան: Դատարանը, ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից, որոշում է ալիմենտային պարտքը` կայուն դրամական գումարով:

Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է՝

ա) երեխայի չափահաս դառնալով կամ մինչև չափահասության հասնելը երեխաների լրիվ գործունակություն ձեռք բերելով,

բ) երեխային որդեգրելիս, որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը,

գ) ալիմենտ ստացողի աշխատունակությունը վերականգնվելիս կամ կարիքավորությունը դադարելիս,

դ) անաշխատունակ, օգնության կարիք ունեցող և ալիմենտ ստացող նախկին ամուսնու նոր ամուսնություն կնքելիս,

ե) ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մահվամբ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ankakh.com

 

Գովազդ