Խոզի գրիպի դեմ պատվաստանյութը «զոմբիացրել է» բրիտանացի երեխաներին

Լուրեր

Խոզի գրիպի դեմ պատվաստանյութը  բրիտանացի երեխաներին զոմբիների է վերածել. նման եզրահանգում են կատարել բժիշկները:  Մի  խումբ երեխաների մոտ հազվագյուտ հիվանդություն է հայտնաբերվել՝ քնեցնող հիվանդություն, որի հետեւանքով երեխաները կարող են քնել մինչեւ 19 ժամ:

Daily Mail-ը գրում է, որ Կարոլին Հեդֆիլդը նկատել է, որ իր հնգամյա որդի Ջոշի հետ ինչ-որ բան այն չէ. շարժուն եւ աշխույժ երեխան դարձել է քնկոտ եւ թույլ:  Միայն մի քանի ամիս անց է հաջողվել պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում Ջոշի հետ:

Խոզի գրիպի դեմ պատվաստանյութը  բրիտանացի երեխաներին զոմբիների է վերածել. նման եզրահանգում են կատարել բժիշկները:  Մի  խումբ երեխաների մոտ հազվագյուտ հիվանդություն է հայտնաբերվել՝ քնեցնող հիվանդություն, որի հետեւանքով երեխաները կարող են քնել մինչեւ 19 ժամ:

Daily Mail-ը գրում է, որ Կարոլին Հեդֆիլդը նկատել է, որ իր հնգամյա որդի Ջոշի հետ ինչ-որ բան այն չէ. շարժուն եւ աշխույժ երեխան դարձել է քնկոտ եւ թույլ:  Միայն մի քանի ամիս անց է հաջողվել պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում Ջոշի հետ: Նրա մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն են հայտնաբերել: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ տղան  այն երեխաների խմբին է պատկանում, որոնք մի որոշ ժամանակ առաջ պատվաստվել էին խոզի գրիպի դեմ, եւ նրանց մոտ այժմ հայտնաբերվել է քնի խանգարման այդ դեպքը:

Յոթնամյա Ռոբին Բալինգեմը պատվաստվել էր 2011թ. հունվարին: Դրանից մի քանի շաբաթ անց նա նույնպես քնկոտ էր դարձել, իսկ հետո տեղի էր ունեցել ընկնավորության առաջին նոպան: Այն ժամանակ նրա մոտ նույնպես հայտնաբերել էին քնի հազվագյուտ խանգարում: Նույն խնդրին էր բախվել նաեւ  Քենթ կոմսության ութամյա տղայի ընտանիքը, որին պատվաստել էին 2010թ.:

Լրագրողներին  հետաքրքրում է, թե ինչպես կարող էր դա կատարվել դեղորայքի ներկայիս վերահսկողության եւ ստուգումների պայմաններում, հայտնում է vesti.ru-ն:

Նարկոլեպսիան  նյարդային խանգարում է, որը պայմանավորված է ուղեղում քնի եւ արթունության վերահսկման համար պատասխանատու մեխանիզմների խախտումներով: Արդեն հաստատվել են խոզի գրիպի պատվաստանյութից ենթադրյալ 11 տուժածներ: Անգլիայում պատվաստվել էր հինգ տարեկանից փոքր երեխաների  քառորդ մասը:


NEWS.am

Գովազդ