Գիտնականներ. Ամենահետաքրքրասերները 4 տարեկան աղջիկներն են

Լուրեր

Ամենահետաքրքրասերները 4 տարեկան աղջիկներն են: Նրանք օրական մինչեւ 390 հարց են տալիս, հաղորդում է MEDdaily.ru-ն:

Նրանք տալիս են միջինը մեկ հարց 1 րոպե 56 վայրկյանում, երբ արթուն են լինում: Գիտնականները հարցումներ են անցկացրել 2-10 տարեկան երեխաներ ունեցող հազար մայրերի շրջանում: Ամենից շատ հարցեր երեխաները տալիս են հաց

Ամենահետաքրքրասերները 4 տարեկան աղջիկներն են: Նրանք օրական մինչեւ 390 հարց են տալիս, հաղորդում է MEDdaily.ru-ն:

Նրանք տալիս են միջինը մեկ հարց 1 րոպե 56 վայրկյանում, երբ արթուն են լինում: Գիտնականները հարցումներ են անցկացրել 2-10 տարեկան երեխաներ ունեցող հազար մայրերի շրջանում: Ամենից շատ հարցեր երեխաները տալիս են հաց ուտելիս (11 հարց): Երկրորդ տեղում խանութ գնալու ժամանակն է (10 հարց): Ընդ որում երեխաների 82 տոկոսը հարցեր տալու համար գնում մայրերի մոտ, 24 տոկոսը նախապես գիտի, որ հայրերն ուղարկելու մոր մոտ հարց տալու:

Կանայք միջինը տարեկան պատասխանում են երեխաների 105 հազար 120 հարցի: Ընդ որում, հարցերի թիվը կախված է երեխայի տարիքից: Օրինակ, 9-ամյա տղաներն այնքան վստահ են իրենց գիտելիքների մեջ, որ ընդամենը 114 հարց են տալիս: Որքան մեծանում են երեխաները, այնքան ավելի բարդ հարցեր են տալիս, մայրերի 82 տոկոսը խոստովանել է, որ իրենք չեն կարողանում պատասխանել հարցերին:

News.am

Գովազդ