Գիտնականներ. Բառերի փորձարկումներն օգնում են երեխաներին յուրացնել մայրենի լեզուն

Լուրեր

Երեխաները մայրենի լեզուն յուրացնում են բառերի ու քերականության փորձարկումների, ոչ թե՝ ծնողներին նմանակելու եւ ձայները հիշելու միջոցով: Այս մասին նշվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածում:

Բավական երկար ժամանակ համարվում էր, որ նորածինները լեզուն յուրացնում են նմանակելով ծնողներին եւ շրջապատին:

Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի համալսարանի ամերիկացի մարդաբան Չարլզ Յանգը վերլուծելով

Երեխաները մայրենի լեզուն յուրացնում են բառերի ու քերականության փորձարկումների, ոչ թե՝ ծնողներին նմանակելու եւ ձայները հիշելու միջոցով: Այս մասին նշվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրի հոդվածում:

Բավական երկար ժամանակ համարվում էր, որ նորածինները լեզուն յուրացնում են նմանակելով ծնողներին եւ շրջապատին:

Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի համալսարանի ամերիկացի մարդաբան Չարլզ Յանգը վերլուծելով երեխաների առաջին բառերի ձայնագրությունները, պարզել է, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Յանգին հետաքրքրել են երեխաների բառերի կառուցվածքը եւ դրանք կազմելու ձեւերը, ինչպես նաեւ այն, թե ինչպես են երեխաները կոմբինացնում բառերը:

Պարզվել է, որ երեխաները բավականին լայնորեն փոխում են ինչպես բառերի կառուցվածքը, այնպես էլ դրանց կոմբինացիոն կազմը: Ըստ մարդաբանի՝ երեխաները փորձարկում են լեզուն՝ օգտագործելով քերականության ինչ-որ ներքին կանոններ:


News.am

Գովազդ