Ծանր մանկությունը հանգեցնում է շուտ ծերացման

Լուրեր

Սթրեսները վտանգավոր են տարեց մարդկանց համար եւ կարող են լուրջ հիվանդությունների հանգեցնել, իսկ թե ինչ կործանարար ազդեցություն դրանք ունեն երեխաների վրա, նույնիսկ խոսելու կարիք չկա: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վաղ մանկական հասակում երեխաների ապրած ուժեղ սթրեսները կարող են հանգեցնել բջիջների ժամանակից շուտ ծերացման: Ծերացման նշանները երկար ժամանակ կարող են «պահպանվել» ԴՆԹ-ում:

Ըստ բժիշկների, հենց մանուկ հասակից էլ սկսվում է օրգանիզմի ծերացման «ծրագրի» ներդրումը: Քրոմոսոմների վերջավորություններին տելոմերներ

Սթրեսները վտանգավոր են տարեց մարդկանց համար եւ կարող են լուրջ հիվանդությունների հանգեցնել, իսկ թե ինչ կործանարար ազդեցություն դրանք ունեն երեխաների վրա, նույնիսկ խոսելու կարիք չկա: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վաղ մանկական հասակում երեխաների ապրած ուժեղ սթրեսները կարող են հանգեցնել բջիջների ժամանակից շուտ ծերացման: Ծերացման նշանները երկար ժամանակ կարող են «պահպանվել» ԴՆԹ-ում:

Ըստ բժիշկների, հենց մանուկ հասակից էլ սկսվում է օրգանիզմի ծերացման «ծրագրի» ներդրումը: Քրոմոսոմների վերջավորություններին տելոմերներ են տեղակայված, որոնք պատասխանատու են բջիջների կայունության պահպանման համար եւ դրանց երկարության կարճանալը ծերացման նշան է: Տելոմերի երկարությունը օրգանիզմի ծերացման յուրօրինակ չափման միավոր է: Մանուկ հասակում տելոմերների կրճատման վրա ազդում են սթրեսները, իսկ այդ գործընթացն, իր հերթին, անոթների եւ սրտի հիվանդությունների, նաեւ քաղցկեղի առաջացման պատճառ է, գրում է Gipoteza.net-ը:

News.am

Գովազդ