«Փոքրիկիս սանրվածքը»` նոր մրցույթ «Իմ փոքրիկ»-ում

Լուրեր

«Իմ փոքրիկ»-ը «Վավա» մանկական գեղեցկության սրահի հետ համատեղ հայտարարում է լուսանկարների մրցույթ «Փոքրիկիս սանրվածքը» խորագրով:

Լուսանկարեք Ձեր մանկիկի գեղեցիկ, յուրօրինակ կամ արտառոց սանրվածքը և լուսանկարն ուղարկեք «Իմ փոքրիկ»-ին ապրիլի 18-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում: Նկարն ուղարկելու համար հետևեք հղմանը, մուտքագրեք պահանջված տվյալները,  վերբեռնեք

«Իմ փոքրիկ»-ը «Վավա» մանկական գեղեցկության սրահի հետ համատեղ հայտարարում է լուսանկարների մրցույթ «Փոքրիկիս սանրվածքը» խորագրով:

Լուսանկարեք Ձեր մանկիկի գեղեցիկ, յուրօրինակ կամ արտառոց սանրվածքը և լուսանկարն ուղարկեք «Իմ փոքրիկ»-ին ապրիլի 18-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում: Նկարն ուղարկելու համար հետևեք հղմանը, մուտքագրեք պահանջված տվյալները,  վերբեռնեք նկարը և սեղմեք «Մուտք» կոճակը:

Մրցութային քվեարկությունը կմեկնարկի ապրիլի 25-ից (քվեարկության կարգի մասին լրացուցիչ կտեղեկացնենք): Մրցույթում առավելագույն ձայներ հավաքած երեք լուսանկարների հերոս փոքրիկները կարժանանան մրցանակի:

Առաջին տեղի համար մրցանակն է նվեր քարտ, որով փոքրիկը 6 անգամ կկարողանա անվճար օգտվել «Վավա» գեղեցկության սրահի ծառայություններից: Երկորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրած փոքրիկները համապատասխանաբար կարժանանան նվեր քարտի սրահ 4 և 2 անգամ անվճար այցելության հնարավորությամբ:


Մանկական հավատարմությամբ` Իմ փոքրիկ

Գովազդ