Նորածինների հիշողությունը սկսում է «գործել» 5 ամսականից. հետազոտություն

Լուրեր

Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները պարզել են, որ նորածինները   գիտակից են դառնում ու նրանց հիշողությունը սկսում է «գործել» արդեն 5 ամսականում, գրում է Daily Mail-ը։

Երբ հասուն մարդ որևէ բան է տեսնում, օրինակ՝ ինչ-որ շարժվող  օբյեկտ, ապա նրա ուղեղը համապատասխան ազդակ է ստանում, ինչից հետո տեսածի պատկերը պահպանվում է հիշողության մեջ։

Ֆրանսիացի գիտնականները ցանկացել են պարզել, թե արդյոք նորածին երեխաների պարագայում էլ է

Փարիզի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները պարզել են, որ նորածինները   գիտակից են դառնում ու նրանց հիշողությունը սկսում է «գործել» արդեն 5 ամսականում, գրում է Daily Mail-ը։

Երբ հասուն մարդ որևէ բան է տեսնում, օրինակ՝ ինչ-որ շարժվող  օբյեկտ, ապա նրա ուղեղը համապատասխան ազդակ է ստանում, ինչից հետո տեսածի պատկերը պահպանվում է հիշողության մեջ։

Ֆրանսիացի գիտնականները ցանկացել են պարզել, թե արդյոք նորածին երեխաների պարագայում էլ է նույնը կատարվում։ Այդ նպատակով նրանք ուսումնասիրություն են կատարել՝ 80 երեխայի մասնակցությամբ։

Ուսումնասիրության շրջանակներում յուրաքանչյուր երեխայի ընդամենը 1 վայրկյանով ցուցադրվել է մի դիմանկար։ Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը. 1 տարեկան երեխաների մոտ մասնագետներն արձանագրել են ուղեղի նույնպիսի արձագանք, ինչպես որ հասուն մարդու մոտ։ Սակայն նրանք նաև պարզել են, որ 5 ամսական երեխաների ուղեղը ևս նման ազդակ է ստացել, որը մի քիչ ավելի թույլ է եղել։
Այսպիսով՝ մասնագետները եզրակացնում են, որ նորածինների մոտ գիտակցության առաջացման և հիշողության ձևավորման տարիքը 5 ամսականն է։

Tert.am

Գովազդ