Ինչո՞ւ է մահացել 5 ամսական երեխան ինֆեկցիոն հիվանդանոցում. ծնողների և բժիշկների կարծիքները տարբեր են (տեսանյութ)

Լուրեր

Ըստ բժիշկների` երեխան մահացել է թոքաբորբից:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում օրերս հինգ ամսական երեխայի մահվան դեպք է գրանցվել: Ըստ բժիշկների` մանկիկը մահացել է թոքաբորբից: Երեխայի մայրը` Մարիա Մովսիսյանը, դիմում է ներկայացրել Ոստիկանություն` երեխայի մահվան մեջ մեղադրելով բժիշկներին: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, քննություն է ընթանում: «Նորք»

ինֆեկցիոն հիվանդանոցի պաշտոնյաները հրաժարվում են դեպքի մասին մեկբնաբանություն տալ: Հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն արտասահմանում է, իսկ հիվանդանոցի փխտնօրեն Էդուարդ Զարդարյանը առանց նրա թույլտվության չի խոսի:

Մայրը բժիշկներին պատմել է, որ երեխան հինգ օր ոչինչ չի կերել եւ միայն տնքացել է, իսկ վերջին օրն ընդհանրապես մանկան ձայնը դուրս չի եկել, անգամ չի լացել: Մեզ հաջողվեց պարզել, որ երեխան մահացել է հիվանդանոց ընդունվելուց մոտ երեք ժամ անց:  Էդուարդ Զարդարյանի խոսքով` երեխան հիվանդանոց է բերվել հոգեվարքի մեջ: Բժիշկները երեխայի մոտ թոքաբորբ եւ խիստ արտահայտված թթվածնային ախտ են արձանագրել: Մնացածը ցույց կտա փորձաքննությունը:

Առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն էլ ասաց, որ երեխան ծնված է եղել թերքաշ եւ հաշվառված չի եղել որեւէ բուժհաստատությունում, հաշվառվել է միայն այն ժամանակ, երբ դիմել են բուժօգնության:

Երեխայի մայրը Ոստիկանություն ներկայացրած դիմումում նշել է Էրեբունու Ջրաշեն թաղամասի առաջին փողոց 16 տուն հասցեն, որտեղ հաշվառված է եղել երեխան, մինչդեռ այդ հասցեում մանկահասակ երեխա ունեցող կին չկա: Հարեւաններն էլ տեղյակ չեն դեպքին:

Աղբյուրը` ArmnewsTV.am

Գովազդ