Կես սրտով երեխան երկու շաբաթի փոխարեն արդեն ինն ամիս ապրում է

Լուրեր

Ինն ամսական աղջիկն, ի զարմանս բժիշկների, ծնվելուց մի քանի շաբաթ անց չի մահացել: Չնայած բոլոր կանխատեսումներին՝ նա նորմալ կյանքով է ապրում: Աղջիկը ծնվել է ընդամենը կես սրտով: 

Փոքրիկ Սքարլեթի ծնողներին՝ Ռեբեկային և Դանիելին բժիշկները խորհուրդ էին տվել ընդհատել հղիությունը, քանի որ երեխայի թեկուզ մի քանի օր ապրելու շանսերը շատ փոքր էին: 

Սակայն սրտի երկու բարդ վիրահատություններից հետո, որոնք կատարվել են երեխայի ծնվելուց ընդամենը

Ինն ամսական աղջիկն, ի զարմանս բժիշկների, ծնվելուց մի քանի շաբաթ անց չի մահացել: Չնայած բոլոր կանխատեսումներին՝ նա նորմալ կյանքով է ապրում: Աղջիկը ծնվել է ընդամենը կես սրտով: 

Փոքրիկ Սքարլեթի ծնողներին՝ Ռեբեկային և Դանիելին բժիշկները խորհուրդ էին տվել ընդհատել հղիությունը, քանի որ երեխայի թեկուզ մի քանի օր ապրելու շանսերը շատ փոքր էին: 

Սակայն սրտի երկու բարդ վիրահատություններից հետո, որոնք կատարվել են երեխայի ծնվելուց ընդամենը հինգ օր հետո, Սքարլեթն այժմ բոլորովին առողջ է, և նրան երկար ու երջանիկ կյանք է սպասում:

Բժիշկները հղիության 20-րդ շաբաթում հայտնաբերել էին, որ երեխայի սրտի ձախ կողմը մոր արգանդի մեջ չի զարգանում: 

Ծնողները խոստովանել են, որ երբեք չեն ցանկացել ընդհատել հղիությունը, առավել ևս, որ առաջին անգամ էին ծնողներ դառնում: 

Վիրահատություններից հետո աղջնակն իրեն բավականին լավ է զգում: Առաջընթացն ակնհայտ է: Աղջկան դեռ մեկ վիրահատություն է սպասվում: Նրա մայրն ավելացրել է, որ չնայած դստեր սիրտը վերջնականապես երբեք չի կազմավորվի, նա ի վիճակի կլինի նորմալ կյանք վարել:

1in.am

Գովազդ