Հայաստանում տղաներ ավելի շատ են ծնվում, երկիրը կորցնում է ապագա պոտենցիալ մայրեր. ուսումնասիրություն

Լուրեր

Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս 1990–ական թվականներից և ներկայում կազմում է 114-115 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Այն աշխարհում ամենաբարձրներից մեկն է և զիջում է միայն Չինաստանին և Ադրբեջանին։

Սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացրած «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» 2012-2013 թթ. ուսումնասիրության արդյունքն է, որի մասին հայտարարվեց այսօր կայացած ասուլիսին։

Ուսումնասիրությունը պարզել է, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու երևույթը, ապա

Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը խախտվել է դեռևս 1990–ական թվականներից և ներկայում կազմում է 114-115 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Այն աշխարհում ամենաբարձրներից մեկն է և զիջում է միայն Չինաստանին և Ադրբեջանին։

Սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացրած «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» 2012-2013 թթ. ուսումնասիրության արդյունքն է, որի մասին հայտարարվեց այսօր կայացած ասուլիսին։

Ուսումնասիրությունը պարզել է, որ եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060թ.–ը կկորցնի գրեթե 93 000 պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80 000 մարդով և կկազմի մոտավորապես 2.6 մլն։

Ասուլիսի բանախոսներ դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոն, ՄԱԲՀ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի գրասենյակների տնօրեն դոկտոր Զահիդուլ Հյուքը և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեցին, որ Հայաստանում 1996թ–ից հետո ծնվածների մեջ տղաների ավելցուկն արդեն կազմում է գրեթե 39 000։

«Եթե չկարողանանք կասեցնել այս երևույթը, ապա ամուսնական ամենաակտիվ տարիքի՝ 29–30 տարեկան տղամարդկանց մի մասը, շուտով սկսելու է ընտանիք կազմելու դժվարություններ ունենալ, և կին չգտնելով կամ ստիպված է լինելու արտագաղթել, կամ էլ դրսից կին գտնել իր համար»,– ասաց Գարիկ Հայրապետյանը։

Ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում գոնե մեկ արու զավակ ունենալու ցանկությունն ավելի ուժեղ է, քան Հնդկաստանում ապագա օժիտի պատճառով աղջիկ չունենալու ցանկությունը։ Այսինքն՝ Հայաստանում ոչ թե չեն ուզում աղջիկ ունենալ, այլ ուզում են տղա ունենալ։ Եվ տղա ունենալու շարունակական փորձերն ի վերջո հանգեցրել են նրան, որ հայաստանյան ընտանիքների մեծամասնությունում տղաները տարիքով ավելի փոքր են, քան աղջիկները։

 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Գովազդ