Չտեսնված դեպք Իռլանդիայում: Այդ երկրում Մերի Ջոնս-Էլիոթ անունով բնակչուհին զույգ է ունեցել՝ ծնունդների միջև 3 ամիս տևած դադարով, հայտնում էՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը:
Առաջին երեխային՝ աղջկան, իռլանդուհին ունեցել է նախատեսվածից շուտ՝ հղիության 23-րդ ամսում: Բժիշկները հավատացած են եղել, որ նրանից անմիջապես հետո լույս աշխարհ է գալու նաև քույրը: Սակայն ցավերը լրիվ դադարել են:
Չտեսնված դեպք Իռլանդիայում: Այդ երկրում Մերի Ջոնս-Էլիոթ անունով բնակչուհին զույգ է ունեցել՝ ծնունդների միջև 3 ամիս տևած դադարով, հայտնում էՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը:
Առաջին երեխային՝ աղջկան, իռլանդուհին ունեցել է նախատեսվածից շուտ՝ հղիության 23-րդ ամսում: Բժիշկները հավատացած են եղել, որ նրանից անմիջապես հետո լույս աշխարհ է գալու նաև քույրը: Սակայն ցավերը լրիվ դադարել են: Մոր օրգանիզմը չի արձագանքել ոչ դեղամիջոցներին, ոչ այլ միջամտության: Այդ ժամանակ էլ որոշել են, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
«Հունը» տևել է 87 օր. իր քույրիկից մոտ 3 ամիս անց լույս աշխարհ է եկել նաև զույգ քույրը:
Ըստ աղբյուրի՝ աշխարհում ոչ մի տեղ նման բան չէր արձանագրվել, որ զույգերի լույս աշխարհ գալու միջև այսքան ժամանակ անցնի: