Սոցիոլոգ. Ամուսնալուծություններից կարելի է խոսափել բազմազավակությամբ

Լուրեր

Հայկական ընտանիքների ամուսնությունների հիմնական պատճառներն են երրորդ անձանց միջամտությունը, վաղ ամուսնությունները, քիչ երեխա ունենալն ու դավաճանություները: Այսպիսի կարծիք  ասուլիսի ժամանակ հայտնեց «Սոցիոմետր» անկախ վերլուծական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: 

«Հաճախ ընտանիքների ներքին գործերին միջամտում է զոքանչը կամ սկեսուրը, այլ բարեկամները, որը ևս ներազդում է ներընտանեկան մթնոլորտի վրա», - ասաց նա:

Ըստ բանախոսի՝ ապահարզանների ռիսկայնությունը նաև տարիքային է. «Ապահարզանների մեծ ռիսկայնությունն է 30

Հայկական ընտանիքների ամուսնությունների հիմնական պատճառներն են երրորդ անձանց միջամտությունը, վաղ ամուսնությունները, քիչ երեխա ունենալն ու դավաճանություները: Այսպիսի կարծիք  ասուլիսի ժամանակ հայտնեց «Սոցիոմետր» անկախ վերլուծական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: 

«Հաճախ ընտանիքների ներքին գործերին միջամտում է զոքանչը կամ սկեսուրը, այլ բարեկամները, որը ևս ներազդում է ներընտանեկան մթնոլորտի վրա», - ասաց նա:

Ըստ բանախոսի՝ ապահարզանների ռիսկայնությունը նաև տարիքային է. «Ապահարզանների մեծ ռիսկայնությունն է 30 տարեկանում, ավելի ծայրահեղ՝ 40, քիչ նվազ՝ բարձր տարիքում երբ զույգերից մեկը առողջ է, մյուսը՝ ոչ», - նշեց բանախոսը, ընդգծելով, որ երկրորդ կամ երրորդ երեխայից հետո ամուսնությունների ռիսկայնությունը կտրուկ նվազում է:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառներից նաև այն է, որ կինը չի հասկանում հայ տղամարդուն: «Հայ տղամարդը մի քանի ծրագրերով է ապրում, իր կնոջ հետ մի ծրագրով է կենակցում, սիրեկանի՝ մյուս, Ռուսաստանում և Եվրոպայում՝ այլ: Հայաստանում , ցավոք, սեռական դաստիարակությունը ժառանգաբար չի կատարվում», - ասաց նա: 

Բանախոսը նաև մտահոգություն հայտնեց, որ ներկայիս կրտսեր սերունդը չունի իդեալական պատկերացում կնոջ կամ տղամարդու մասին: «Հայաստանում կանանց կեսը ֆրիգիդ է, քանի որ համապատասխան դաստիարակություն չունի, և դա ևս բերում է ամուսնալուծությունների», - հավելեց նա:

Սոցիոլոգն ահազանգեց, որ այսօրվա արտագաղթի պայմաններում ապահարզանների այս տենդենցը կարող է աղետալի դառնալ Հայաստանի համար և մինչև այս դարի վերջ՝ ծնելիության կրճատման հետ միասին կարող է բերել նրան, որ Հայաստանում ընդամենը 1, 5 միլոն մարդ ապրի, ընդ որւմ ոչ բոլորը հայ:

«Պետք է ունենալ առնվազն երեք երեխա, դրանով նաև՝ ապահարզանների խնդրից դուրս կգանք, նաև կկանխենք դեմոգրաֆիկ մեծ աղետը», - ասաց նա:

Ըստ բանախոսի՝ ամուսնալուծությունների վրա ազդում է նաև այն, որ Հայաստանում 4-5 տարով բարձրացել է ամուսնության միջին տարիքը, ինչպես նաև այն, որ կինն ավելի ակտիվ է հասարակական կյանքում. «Աշխատող կինը չի կարող ունենալ շատ երեխա, քիչ ժամանակ ունի ընտանիքի համար և դա ևս բերում է բախման: Պետք է մասնագետի միջոցով հասկանալ պատճառները, և նման մասնագետ ևս պետք է պատրաստել: Ցավոք, խնդիրների ժամանակ նախապես դիմում են շրջապատի, ապա՝ փորձառու մարդկանց, որից հետո՝ մասնագետին՝ եթե իհարկե՝ կան», - ասաց նա: 

Սոցիոլոգը ուրախությամբ նաև արձանագրեց, որ սոցիալ-տնտեսական ներիկայիս պայմաններից Հայաստանը ամուսնալուծությունների թվով աշխարհում միջին տեղեր է զբաղեցնում:

Իր հերթին իրավագետ Արմեն Եզեկյանը նշեց, որ ամուսնալուծություների հիմնական պատճառը նաև գալիս է նրանից, որ զույգերը հաճախակի ամուսնանում են ՝ համատեղ կյանքին անպատրաստ, չեն գիտակցում պարտականություններն ու իրավունքները: 

«Յուրաքանչյուր ամուսնացող պետք է գիտակցի, թե արդյոք ամուսնանալով նա պատրաստ է այդ կյանքին, թե՝ ոչ: Կա ամուսնական տարիք հասկացողություն, Հայաստանում դա 18-ն է, բայց այլ երկրներում այն նվազագույնը 21 տարեկան է», -ասաց նա:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ