Մանկապարտեզների գերբեռնվածության խնդիրը դեռ լուծում չի ստանում

Լուրեր

Մանկապարտեզի ընտրության հարցը ծնողների համար լուրջ խնդիրներից մեկն է։ Սակայն որակյալ մանկապարտեզ գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ պետական մանկապարտեզները գերբեռնված են և այնտեղ երեխային «տեղավորելը» ժամանակի և որոշակի գումարի հարց է, իսկ մասնավորների գներն այդքան էլ հասանելի չեն միջին աշխատավարձով հայ ընտանիքի համար։

Պետական մանկապարտեզներում այժմ առկա հիմնական խնդիրներից մեկը գերբեռնվածությունն է։ 2012թ–ին շատ ծնողներ, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանն, ահազանգել են Երևանի

Մանկապարտեզի ընտրության հարցը ծնողների համար լուրջ խնդիրներից մեկն է։ Սակայն որակյալ մանկապարտեզ գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ պետական մանկապարտեզները գերբեռնված են և այնտեղ երեխային «տեղավորելը» ժամանակի և որոշակի գումարի հարց է, իսկ մասնավորների գներն այդքան էլ հասանելի չեն միջին աշխատավարձով հայ ընտանիքի համար։

Պետական մանկապարտեզներում այժմ առկա հիմնական խնդիրներից մեկը գերբեռնվածությունն է։ 2012թ–ին շատ ծնողներ, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանն, ահազանգել են Երևանի մանկապարտեզներում գերբեռնվածության խնդրի մասին։

eMedia.am–ի հետ զրույցում ՄԻՊ աշխատակազմի խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Աիդա Մուրադյանը հայտնեց, որ Երևանի մանկապարտեզների գերբեռնվածության խնդիրը հայտնվել է աշխատակազմի ուշադրության ներքո 2012թ–ի նոյեմբերից։

«Ստացել ենք մի շարք տեղեկություններ այն մասին, որ կան մանկապարտեզային խմբեր, որտեղ երեխաների քանակը 40–ից անցնում է։ Եթե, ըստ նորմատիվների՝ մանկապարտեզի յուրաքանչյուր խմբում պետք է լինի ոչ ավել քան 30 երեխա, ապա 30 երեխայի համար նախատեսված այդ սենյակներում քնում է 40 երեխա։ Լինում են դեպքեր, երբ երեխաները քնում են հերթափոխով կամ երեխաների մի մասը չի քնում. այսինքն երեխաների խնամքը տուժվում է»,– ասաց Աիդա Մուրադյանը։

Նա տեղեկացրեց, որ ՄԻՊ–ն այդ հարցով դիմել է քաղաքապետարան, որտեղից սպառիչ պատասխան չի ստացել, թե խնդրի լուծման համար ինչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվում։ «Մենք այժմ դիմել ենք քաղաքապետարան` Երևանի գերբեռնված մանկապարտեզների ցանկը ստանալու համար։ Ցանկն ունենալուց հետո պատրաստվում ենք մեկ առ մեկ այցելել այդ մանկապարտեզներ և տեղում ուսումնասիրել խնդիրը՝ շփվելով մանկապարտեզների տնօրենների, դաստիարակների և, իհարկե, երեխաների հետ»,– ասաց Մուրադյանը։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ մինչև այժմ քաղաքապետարանը խնդրի լուծման համար չի մշակել որևէ ռազմավարական ծրագիր։ Խնդրի շուրջ քաղաքապետարանից eMedia.am–ին հայտնեցին, որ մանկապարտեզներում ուսումնասիրություններ հաճախ են կատարվում, և ի հայտ եկած խնդիրներին տրվում են հնարավորին լուծումներ։ Սակայն խնդրի շուրջ կատարված աշխատանքների և համապատասխան լուծումների մասին այդպես էլ ոչ մի պատասխան չեղավ։

Պետական մանկապարտեզներում մեկ այլ խնդիր է ժամային խնդիրը. մանկապարտեզները բացվում են ժամը 8։30–ից և փակվում ժամը 17։00–ին, այսինքն աշխատող ծնողը պետք է երեխային մանկապարտեզից վերցնի գոնե 16։45–ին։ Իսկ այս պարագայում երեխային մանկապարտեզից շուտ վերցնելը և տուն տանելն աշխատող ծնողի համար խնդիր է։ Եվ այստեղ նորից առաջանում է ծնողի համար մինչև իր աշխատանքային ժամի ավարտը երեխային պահելու խնդիրը։ Այս հարցը լուծվում է մասնավոր մանկապարտեզներ դիմելու դեպքում։ Նրանք բացվում են ժամը 09։00–ից և աշխատում մինչև 19։00 կամ ավելի ուշ, ինչը հարմար է շատերին։ Այստեղ երեխային «տեղավորելու» խնդիր էլ չի առաջանում, որովհետև, որպես կանոն, նրանք մեծ սիրով ընդունում են երեխաներին, հատուկ և մեծ ուշադրություն դարձնում նրանց անգամ փոքրիկ քմահաճույքներին։ Սննդի առումով մասնավոր մանկապարտեզները, գերազանցում են պետականներին. բացի երեքանգամյա սննդից, երեխային տալիս են նաև միրգ և քաղցրավենիք։

Սակայն, այդ բոլոր հաճույքները հասանելի են այն ծնողներին, ովքեր կարող են իրենց թույլ տալ ամսական 50-100 հազար ավել գումար մուծել: Շատ ծնողներ նշում են, որ կապ չունի, թե ինչ մանկապարտեզ է գնում երեխան, մասնավոր թե պետական. մանկապարտեզի որակը կախված է դայակից և մանկապարտեզի ընդհանուր մոտեցումներից։

«Եթե մտնում ես մանկապարտեզ ու լսում ես երեխաների ձայներ, ոնց են նրանք գոռգոռում, ծիծաղում, խաղում, վազվզում, անգամ կռվում, ուրեմն երեխաներն իրենց լավ են զգում, ուրեմն այդտեղ երեխաներին սիրով են ընդունում ու սիրով են պահում»,– ասում է 4 տարեկան Գագիկի մայրը։ Իսկ 2–ամյա Մարգարիտայի մայրը որոշել է երեխային տանել մասնավոր մանկապարտեզ։

«Ընտրությունն ընկել է դրա վրա միայն այն պատճառով, որ երեխաս դեռ փոքրիկ է և նրա հանդեպ մեծ ուշադրություն է պետք, իսկ պետական մանկապարտեզներում 30–40 երեխայի մեջ չեմ կարծում, թե իմ երեխայի հանդեպ ուշադրությունն այլ կլինի»,– նշում է նա։

3–ամյա Անուշիկի մայրն իր հերթին հայտնեց, որ հատուկ է ընտրել պետական մանկապարտեզ, երեխային փոքր հասակից արհեստական ձևեր չսովորացնելու համար. «Չի կարելի երեխայի մեջ փոքր հասակից տարբերություն մտցնել, որ մեկը քեզանից բարձր է, ավելի հարուստ է և այլն։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, թե մասնավորում ուշադրությունն ավելի շատ է, ապա այդ գումարի դիմաց բնականաբար այդպես էլ պիտի լինի։ Երեխաներին թույլ են տալիս ամեն ինչ, նրանց ցանկացած քմահաճույք բավարարվում է, դրա համար մասնավոր մանկապարտեզների երեխաների մեծ մասը կամակոր են»…

Աղբյուրը` Emedia.am

Գովազդ