Ընտանիքը երեք պատճառով է քանդվում

Լուրեր

Մայիսի 15-ը ընտանիքի օր է, ինչը առիթ է քաղաքական "դեֆիցիտի" պայմաններում երեւանյան մամուլի ակումբներում անցում կատարել հասարակական ոչ պակաս կարեւոր թեմայի:

Եսայի քահանա Արթենյանը օրինակ` մտահոգ է, ասում է` հաճախ մարդիկ ամուսնանում են ամուսնացածի կարգավիճակ ունենալու համար. "Ես ունեմ մտահոգություն հայ ընտանիքների հետ կապված և այն արժեքների որի արդյունքում ձևավորվում է ընտանիք: Ցավոք

Մայիսի 15-ը ընտանիքի օր է, ինչը առիթ է քաղաքական "դեֆիցիտի" պայմաններում երեւանյան մամուլի ակումբներում անցում կատարել հասարակական ոչ պակաս կարեւոր թեմայի:

Եսայի քահանա Արթենյանը օրինակ` մտահոգ է, ասում է` հաճախ մարդիկ ամուսնանում են ամուսնացածի կարգավիճակ ունենալու համար. "Ես ունեմ մտահոգություն հայ ընտանիքների հետ կապված և այն արժեքների որի արդյունքում ձևավորվում է ընտանիք: Ցավոք ընտանիքների մեծ մասը ձևավորվում է ամուսնացածի ստատուս ունենալու համար: Այս խնդիրը կարգավորելու համար մեր եկեղեցում կա փորձ, երբ սեմինարների, հանդիպում զրույցների միջոցով փորձում ենք բացատրել ընտանիքի նշանակությունը”:

Քահանայի դիտարկմամաբ` հաճախ ընտանիքները դիմում են եկեղեցուն հոգևոր աջակցություն ստանալու նպատակով. ” Եկեղեցին չի բաժանում, եկեղեցին առաքելություն ունի ընտանիքները ամրացնել: Սկսած երեխայի դաստիարակությունից, սկսած կին-ամուսին հարաբերություններից պիտի դրվի հոգևոր հողի վրա":

Հոգեբան Աննա Բադալյանն էլ կարծում է, որ ընտանիքի հիմքում պետք է դրվի գնահատելու կարողությունը:  Ընտանիքը գործող օրգանիզմ է, շնչում է, և այդ շնչառությունը ռիթմի մեջ պահելու համար յուրաքանչյուր բան ընտանիքում պետք է գնահատել: Հոգեբանը փաստում է, որ ընտանիքը պահելու համար այսօր հայ տղամարդիկ դիմում են հոգեբանի օգնությանը. "Խնդիրը նրանում է , որ մեր ազգային հոգեկերտվածքը օգնում է ճգնաժամը հաղթահարել: Ճգնաժամային պահերին պետք է դրսևորել հանդուրժողականություն: Մեր ազգային հոգեկերտվածքին հատուկ է ուշադրություն դարձնել հոր և մոր դերին ընտանիքում: Հայկական նահապետական ընտանիքները բազմանդամ են եղել, բայց խաղաղ և համերաշխ ապրել են, ինչը նույնպես այսօր խախտված է":

Հայ ընտանիքները, ըստ մասնագետի` երեք պատճառով են քանդվում. ”Ընտանեկան հոգեբանական առաջին ճգնաժամը մեղրամիսն է , երբ փորձում են ադապտացվել ընտանիքին: Երկրորդը` առաջին երեխայի ծննդից հետո: Հաճախ մայրերը հայտնվում են անորոշ վիճակի մեջ, տղամարդիկ լավ չեն պատկերացնում հոր դերը: Վտանգավոր երրորդ ճգնաժամը անձի ճգնաժամն է: Դա կապված է հիմնականում տարիքի հետ, քանի որ կանայք հատկապես ամուսնալուծվում են 35 ից 40 տարեկանում":

Ազգային վիճակագրության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը փաստեց, որ վերջին տարիներին հայ ընտանիքները ինտենսիվորեն ոչնչանում են:

 

Աղբյուրը` Henaran.am

Գովազդ