Մանկաբույժ. «Կաթնախառնուրդները նարկոտիկ են» (Տեսանյութ)

Լուրեր

Երեխային մայրական կաթից զրկելն ու կառնախառնուրդ տալը հանցագործություն է :

Մինչեւ 6 ամսական ոչ մի ծծակ, ոչ մի գրամ ջուր, հյութեր, միայն՝ մայրական կաթ, իսկ ընդհանրապես երեխաներին պետք է մինչեւ 2

Երեխային մայրական կաթից զրկելն ու կառնախառնուրդ տալը հանցագործություն է :

Մինչեւ 6 ամսական ոչ մի ծծակ, ոչ մի գրամ ջուր, հյութեր, միայն՝ մայրական կաթ, իսկ ընդհանրապես երեխաներին պետք է մինչեւ 2

տարեկանը մայրական կաթ տալ:

Այսօր «Հենարան» ակումբում մանկաբույժ Աննա Բալյանը մայրերին դիմեց նման կոչով: Բժշկուհու դիտարկմամբ` անհրաժեշտ է բնակչությանն ու մայրերին տեղեկացնել, թե որքան կարեւոր է մայրական կաթը հետագայում երեխայի աճի եւ զարգացման համար:

Ասուլիսի մեկ այլ մասնակից Գայանե Զաքայանն էլ նշեց, որ շատ կարեւոր է ստեղծել մոր եւ երեխայի միջեւ կապը, այսինքն երբ երեխան ծնվում է, նա անապահով է, իսկ կրծքով սնուցումը թույլ է տալիս ստեղծել եւ պահպանել մոր եւ երեխայի միջեւ հոգեբանական կապը, ինչի շնորհիվ երեխան իրեն ապահով եւ վստահ է զգում. «Եթե երեխան իրեն վստահ է զգում, նա սկսում է ավելի շուտ վստահել շրջապատին: Կրծքով կերակրելը ոչ միայն ֆիզիկական երեւույթ է, որ հասակն ու բոյն ավելացնեն, այլ դա հոգեբանորեն շատ կաեւոր է»:

Զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանի խոսքերով էլ՝ մինչեւ 1 տարեկան երեխաները սկսում են առարկաները հետազոտել ձեռքով, բերանով, աչքերով՝ հասկանում են, որ գդալն ուտելու համար է, սանրը`մազերի, հենց այդ շրջանում են երեխաները սկսում ինքնուրույն ուտել: Մասնագետի ներկայացմամբ՝ չի կարելի երեխաներին ստիպել ուտել, ինչպես շատ մայրեր անում են խաղերի միջոցով, ասելով`մեքենան եկավ-եկավ բերանը բաց. «Այս դեպքում ուտելը երխայի համար դառնում է խաղ: Պետք է նրան ազատ թողնել»:

Аravot.am-ի այն դիտարկմանը, որ երեխայի ծննդի առաջին իսկ օրը ծննդատներում կաթնախառնուրդ են տալիս, քանի որ նորածինն անընդհատ լաց է լինում, բուժաշխատողները շատ դեպքերում գլուխ չեն դնում՝ մանրամասն բացատրելու ու սովորեցնելու համար, տիկին Բալյանն ասաց, որ այսօր «Մանկանը բարեկամ» ծննդատներ կան, որտեղ մանրամասն բացատրվում է ինչպես պետք է կերակրել, մորը պետք է աջակցվի բոլոր օղակներում, բոլոր նման ծննդատները գիտեն, որ պետք է խրախուսեն կրծքով կերակրելը: Իսկ այնինչ դուք նկարագրում եք՝ հանցագործություն է»:

Մանկաբույժի խոսքերով՝ կաթնախառնուրդները նարկոտիկ են, մայրերը պետք է իմանան, որ եթե սկսեն կառնախառնուրդներով կերակրել, ապա նորածինները կհրաժարվեն մայրական կաթից:

Հեղինակ` Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Աղբյուրը` Aravot.am

Գովազդ