Մանկապարտեզի դաստիարակը երեխային խփել է ու «սատկել» բառն օգտագործել

Լուրեր

Երևանի թիվ 18 մանկապարտեզի դաստիարակներից Ժենյա Հակոբյանը սեփական դիմումի համաձայն մոտ մեկ շաբաթ առաջ ազատվել է աշխատանքից: Այս ամենը մեր ուշադրության կենտրոնում չէր հայտնի, եթե դաստիարակի ազատման պատճառը երեխային հարվածելն ու վիրավորելը չլիներ:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք ահազանգը ստացել են մանկապարտեզի սաներից մեկի ծնողներից:

«Ահազանգից հետո մենք գնացինք մանկապարտեզ, այնպիսի ժամին, որ ծնողները երեխաներին տուն են տանում:

Երևանի թիվ 18 մանկապարտեզի դաստիարակներից Ժենյա Հակոբյանը սեփական դիմումի համաձայն մոտ մեկ շաբաթ առաջ ազատվել է աշխատանքից: Այս ամենը մեր ուշադրության կենտրոնում չէր հայտնի, եթե դաստիարակի ազատման պատճառը երեխային հարվածելն ու վիրավորելը չլիներ:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք ահազանգը ստացել են մանկապարտեզի սաներից մեկի ծնողներից:

«Ահազանգից հետո մենք գնացինք մանկապարտեզ, այնպիսի ժամին, որ ծնողները երեխաներին տուն են տանում: Իմացանք, որ դաստիարակը մի անգամ խփել է և վիրավորել երեխաներից մեկին, չեմ ասի, ինքնասիրությունն է վիրավորել, սակայն օգտագործել է սատկել բառը: Նա իր քայլը պատճառաբանեց նրանով, որ նյարդայնացած է եղել, սակայն դաստիարակը նյարդայնանալու իրավունք չունի, նա պետք է տեսնի, վերլուծի երեխայի քայլը, սակայն խփելու և վիրավորելու իրավունք չունի: Դաստիարակը ինքնակամ իր ազատման մասին դիմում ներկայացրեց»,- ասաց նա:

Գ. Սողոմոնյանի խոսքով` իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ դաստիարակը բռնություն է կատարում երեխայի նկատմամբ:

Նրա հավաստմամբ, իրենք ամեն օր ստուգայցեր են կատարում Երևանի մանկապարտեզներ: Հարցին, որ խնդիրը կառանձնացնեիք որպես այս ոլորտում ամենակարևորը, նա նշեց, որ այս ոլորտում անկարևոր խնդիրներ չկան, և դրանց թվին են դասվում սննդի և երեխաների անվտանգության հարցը:

Aysor.am

Գովազդ