Ծնվելու իրավունք. «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում չեն սպանում չծնված երեխաներին

Լուրեր

Աշոցքի հիվանդանոցում հղիության արհեստական ընդհատում չի կատարվում:

Բուժքույրերը փսփսում են` քույր Նոյելն է հորիզոնում: Նա «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի ահուսարսափն է: Քույր Նոյելը ծնվել է Ֆրանսիայում, ապրել Լիբանանում եւ ծառայում է Իտալիայի կաթոլիկ եկեղեցուն: Հիվանդանոցը հենց Հռոմի պապի նվերն է ամենացնցված մարզին: Ու ինչպես Իտալիայում, իտալացիների հիմնած

Աշոցքի հիվանդանոցում հղիության արհեստական ընդհատում չի կատարվում:

Բուժքույրերը փսփսում են` քույր Նոյելն է հորիզոնում: Նա «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի ահուսարսափն է: Քույր Նոյելը ծնվել է Ֆրանսիայում, ապրել Լիբանանում եւ ծառայում է Իտալիայի կաթոլիկ եկեղեցուն: Հիվանդանոցը հենց Հռոմի պապի նվերն է ամենացնցված մարզին: Ու ինչպես Իտալիայում, իտալացիների հիմնած

հաստատությունում, կա մի բան, որ արգելված է կատեգորիկ:

 

Սա իսկական շոկ էր մարզում: Հիվանդանոցում հղիության արհեստական ընդհատում չեն անում: Քույր Նոյելը հիշում է երկու դեպք, որ որոշել էին ամեն դեպքում գաղտնի դանակ բարձրացնել կենդանի էակի վրա:

Դա էր ու վերջ` հիմա աբորտ ցանկացողն անգամ այս դռների կողքով չի անցնում: Տեղի մանկաբույժներն էլ են հասկացել` սա հայկական հիվանդանոց է` իտալական կարգուկանոնով, որտեղ նիստ ու կացից մինչև առողջապահական ուղեցույցներ Իտալիան է` ի դեմս ու ձեռամբ Հռոմի պապի: Հիվանդանոցի մուտքից մինչեւ պատեր` Հռոմի պապի պատգամն է: Ոչ մի շեղում:

Մանկաբույժ Դադայանը լավ գիտի` եթե կինն իր մեջ չի ցանկանում կրել նոր կյանք, նրան համոզելը հեշտ չէ: Հատկապես, որ Հայաստանում օրենքը թույլ էլ է տալիս ընդհատել նոր կյանքի սկիզբը, եթե հղիությունը մինչեւ 12 շաբաթական է:

«Տիրամայր Նարեկ»-ի նորածիններից է: Նրա կյանքը լույս աշխարհում շարունակվել է շնորհիվ հիվանդանոցի: Ամեն ինչ սկսվեց շատ պատահաբար. կինը եկել էր աբորտի, որովհետև չէին կարող երեխային պահել: Հիվանդանոցում գտան բարերարի, օգնեցին փողով, հագուստով, խոստացան, որ շարունակական կլինի: Եվ համոզեցին` դու միայն ծննդաբերի, մենք կօգնենք մեծացնել:

Քույր Նոյելի հատուկ գրանցամատյանում ամեն մի երեխա իր խնամակալ ընտանիքն ունի: Իտալիայից նրանց մասին հոգ են տանում: Ամեն ինչ սկսվեց մեկ կյանքի փրկությամբ: Հիմա Շիրակի մարզում իտալական անունները շատացել են: Փոքրիկներին կոչում են հենց իրենց կյանք պարգեւող բարերարների պատվին:

Տասներկուերորդ շաբաթական հղիություն է: Պտուղն անձայն ճիչով հետում է իր կյանքի արհեստական ընդհատմանը: Սրտի բաբախումները 140-ից հասնում է մինչև 200 զարկի:

Ամեն ուրբաթ «Տիրամայր Նարեկ»-ում հնչում է հոգեւոր երգը: Այստեղ են հավաքվում տարբեր տարիքի ու սեռի երեխաներ նույն ճակատագրով` նրանց բոլորին կյանք են տվել ծնողները, իսկ լույս աշխարհ է շնորհել «Տիրամայր Նարեկ»-ը:

Հեղինակ` Գոհար Մանուկյան

Armnewstv.am

Գովազդ