Հունիսի 1-ին երեխաների համար Հյուսիսային պողոտան կվերածվի «Երազանքների քաղաք»-ի

Լուրեր

Հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվելու է «Երազանքների քաղաք» փառատոն-ցուցահանդես: Այս մասին տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, «GMG մեդիա գրուպ» ընկերության ղեկավար Մարիամ Մանուկյանը: 

Նրա խոսքով, իրենց ընկերությունը մշտապես հունիսի 1-ին միջոցառում էր կազմակերպում Վահագնի թաղամասում, սակայն այս տարի ցանկացել են միջոցառումը դարձնել հանրային: 

«Մշակութային գեղեցիկ, հագեցած օր է սպասվում երեխաներին, նաև հետաքրքիր կլինի մեծերի համար»,- ասաց Մ.

Հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվելու է «Երազանքների քաղաք» փառատոն-ցուցահանդես: Այս մասին տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, «GMG մեդիա գրուպ» ընկերության ղեկավար Մարիամ Մանուկյանը: 

Նրա խոսքով, իրենց ընկերությունը մշտապես հունիսի 1-ին միջոցառում էր կազմակերպում Վահագնի թաղամասում, սակայն այս տարի ցանկացել են միջոցառումը դարձնել հանրային: 

«Մշակութային գեղեցիկ, հագեցած օր է սպասվում երեխաներին, նաև հետաքրքիր կլինի մեծերի համար»,- ասաց Մ. Մանուկյանը: 

Միջոցառումները սկսվելու են ժամը 12.00-ին ու շարունակվելու են մինչ ժամը 20.00-ն: «Ոչ մի րոպե դադար չի լինելու»,- շեշտեց GMG մեդիա գրուպ» ընկերության ղեկավարը: 

Միջոցառումների շրջանակներում նախատեսված են կրկեսային, տիկնիկային ներկայացումներ, ազգային, ժողովրդական երգ-երաժշտություն, պար, լատինամերիկյան պարեր և այլ մշակութային, սպորտային ծրագրեր են իրականացվելու: Միջոցառման շրջանակներում ելույթ են ունենալու նաև սիրիահայ դպրոցի երեխաները: 

«Երեխաներն այդ օրը, այդ քաղաքում ամեն ինչ տեսնելու են: Երեխաները կարող են նաև սնվել, ըմպել հյութեր` անվճար»,- շեշտեց փառատոնի կազմակերպիչը: Փառատոնի շրջանակներում երեխաները կարող են նաև վաճառել իրենց ձեռքի աշխատանքները, հասույթը, ըստ Մ. Մանուկյանի, իհարկե, կմնա իրենց: 

Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում է 20 մշակութային խումբ, 30 կազմակերպություն:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ