Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ

Լուրեր

Այսօր հունիսի 1-ն է` երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ամռան առաջին օրը ՄԱԿ-ի կողմից  որպես տոն հռչակվել է  1949թ` կանանց նվիրված հատուկ նստաշրջանում:

Մեր երկիրը  1992 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1989 թվականին ընդունված Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան ու

Այսօր հունիսի 1-ն է` երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ամռան առաջին օրը ՄԱԿ-ի կողմից  որպես տոն հռչակվել է  1949թ` կանանց նվիրված հատուկ նստաշրջանում:

Մեր երկիրը  1992 թվականին վավերացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1989 թվականին ընդունված Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան ու այդպիսով`առանձնացրել երեխաների խնդիրները` որպես առաջնահերթություն:

Այսպիսով, հունիսի մեկը հռչակվել է տոն նաեւ Հայաստանում:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի փոքրիկներ: Իմ փոքրիկ-ի աշխատակազմը ձեզ ուզում է միշտ տեսնել առողջ, կայտառ ու ապահով: Թող ձեր ծնողները միշտ լինեն ձեր կողքին ու լինեն այնքան սիրով, որ  այդ սերը լինի ձեր ամենամեծ ուսուցիչը: Թող նրանք լինեն այնքան ողջամիտ ու այնքան կարող, որ ձեզ մեծացնեն իսկական հայուհիներ ու հայ պատանիներ, որոնք կսովորեն լավ, կդառնան լավ մասնագետներ, հետո լավ հայրիկ ու մայրիկ,  կսիրեն իրենց հայրենիքը ու իրենց գործով վարձահատույց կլինեն ծնողներին:

 

Մանկական հավատարմությամբ` Իմ Փոքրիկ

Գովազդ