Ինչո՞ւ են ֆինլանդացի երեխաները քնում արկղ-մահճակալներում

Լուրեր

Ֆինլանդիայում, գործող ավանդույթի համաձայն, արդեն 75 տարի շարունակ ապագա մայրիկներին արկղ է տրամադրվում, որը պարունակում է մանկական հագուստ, սպիտակեղեն խաղալիքներ և ներքնակ, իսկ հենց արկղը կարելի է կիրառել որպես մահճակալ երեխայի համար: Կա կարծիք, որ այս ավանդույթն օգնել է Ֆինլանդիային ունենալ աշխարհում երեխաների մահացության ամենացածր ցուցանիշներից մեկը, գրում է BBC-ն:

Ավանդույթի իմաստն այն է, որ բոլոր ֆինլանդացի երեխաներին ապահովեն հավասար պայմաններով՝ կյանքի սկզբնական շրջանում՝ անկախ նրանից, թե ինչ ընտանիքում են նրանք ծնվել:

Այդ տեսակ արկղը տարբեր սոցիալական խավերի պատկանող բազմաթիվ երեխաների համար դարձել է առաջին մահճակալը:
Ապագա մայրիկները կարող են ընտրել՝ վերցնել արկղը կամ գումարային նպաստը, որը այժմ կազմում է 140 եվրո: Սակայն մայրիկների 95 տոկոսը ընտրում է հենց արկղը, որը, ի դեպ, շատ ավելին արժե:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Գովազդ