Երեւանում ծննդաբերելու գինը

Լուրեր

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայիսի 1-ից մարզերի կանայք այլևս չեն կարող անվճար ծննդաբերել Երևանում: Երևանում ծննդաբերելու համար կանայք ստիպված կլինեն վճարել 107 հազար դրամ:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այս որոշման պատճառը մարզային ծննդատների քիչ թվով այցելությունն է: Նա որպես լուծում առաջարկում է շրջանների բուժհաստատությունների արդիականացում և բժիշկների մասնագիտական որակների բարձրացում. “Դա թույլ

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայիսի 1-ից մարզերի կանայք այլևս չեն կարող անվճար ծննդաբերել Երևանում: Երևանում ծննդաբերելու համար կանայք ստիպված կլինեն վճարել 107 հազար դրամ:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այս որոշման պատճառը մարզային ծննդատների քիչ թվով այցելությունն է: Նա որպես լուծում առաջարկում է շրջանների բուժհաստատությունների արդիականացում և բժիշկների մասնագիտական որակների բարձրացում. “Դա թույլ կտա, որ շատ կանայք ծննդաբերեն իրենց շրջանային հիվանդանոցներում”:

Սոցիոլոգի համոզմամբ, խնդիր է նաև Երևանում բժիշկների 2/3-ի կենտրոնացվածությունը, ինչպես նաև բուժհաստատություների զգալի մասի Երևանում գտնվելը:

Սոցիոլոգը  ներկայացրեց նորածին երեխաների մահացության ցուցանիշները, ըստ որի 1990թ.-ին 1000 երեխայի հաշվով գրանցվել է 25 մահացության դեպք, 2000թ.-ին` 18 , իսկ վերջին տարիներին գրանցվել է 15  նորածնի մահ:

“Այս քայլը կբերի նրան, որ գյուղերի ունևոր խավը, որը կազմում է բնակչության 15-25%-ը, կձգտի ավելի լավ պայմաններ ապահովել ծննդաբերելու համար, իսկ ոչ ունևորները կմնան շրջանում ծննդաբերելու: Սա շատ վատ է որպես պատնեշ:

Ի դեպ, ըստ սոցիոլոգի վիճակագրության`  Հայաստանում ծնելիության ամենաբարձր մակարդակը եղել է 80-ականներին, երբ տարեկան ծնվում էր 80 հազար երեխա: Այժմ տարեկան ծնունդների թիվը հասնում է 40-44 հազարի. “Այժմ չի ապահովվում բնակչության աճը: Մեզ մոտ արդեն մեկ կնոջը ընկնում է 2.2 երեխա բնակչության աճը ապահովելու համար, ինչը վտանգավոր շեմ է”:

Henaran.am

Գովազդ