Այսուհետ «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին կպատասխանի գինեկոլոգ Պավել Սոցկիյը

Լուրեր

Սիրելի ընթերցողներ, այսուհետ գինեկոլոգին ուղղված ձեր հարցերին կպատասխանի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը: Նախքան  կհրապարակվի մասնագետի պատասխանների առաջին  խմբաքանակը, Պավել Սոցկիյն  իր ողջույնի խոսքն է հղում «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներին.

«Ես  Պավել Սոցկիյն եմ` մանկաբարձ-գինեկոլոգ, ով սիրով առաջարկում է Ձեզ իր օգնությունը` վիրաբուժական գինեկոլոգիայի, պրոֆիլակտիկայի, ախտորոշման և լայն տարածում ունեցող

Սիրելի ընթերցողներ, այսուհետ գինեկոլոգին ուղղված ձեր հարցերին կպատասխանի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիյը: Նախքան  կհրապարակվի մասնագետի պատասխանների առաջին  խմբաքանակը, Պավել Սոցկիյն  իր ողջույնի խոսքն է հղում «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներին.

«Ես  Պավել Սոցկիյն եմ` մանկաբարձ-գինեկոլոգ, ով սիրով առաջարկում է Ձեզ իր օգնությունը` վիրաբուժական գինեկոլոգիայի, պրոֆիլակտիկայի, ախտորոշման և լայն տարածում ունեցող գինեկոլոգիական հիվանդությունների բուժման, հղիության պլանավորման, ընթացքի վարման և ծննդաբերության հարցում:

 

Իմ աշխատանքում փորձում եմ հնարավորինս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր այցելուին: Դա  ենթադրում է բուժման և հետազոտությունների օպտիմալ շրջանակի ընտրություն, որն ապացուցողական բժշկության տեսանկյունից առավել արդյունավետ, մատչելի և կիրառելի կլինի տվյալ հիվանդի համար:

Շատ հաճախ գործ ենք ունենում այնպիսի հիվանդների հետ, ովքեր չգիտեն, թե ում է պետք դիմել իրենց խնդրով:

Իմ կարծիքով` այսպիսի իրավիճակի առաջացման պատճառներից մեկը ժամանակակից բժշկության ընձեռած

հնարավորությունների մասին բավարար տեղեկությունների պակասն է: Այդ տեղեկությունների պակասը հանգեցնում

է լրջագույն սխալների, ոչ ադեկվատ կամ ուշացած բուժման: Այդ պատճառով էլ այստեղ կփորձենք լույս սփռել

մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում առավել կարևոր հարցերի վրա:

Դուք հնարավորություն ունեք ազատորեն տալ Ձեզ հուզող բոլոր հարցերը և, իհարկե, այցելել խորհրդատվության:

Մենք միասին կփորձենք լուծել Ձեր առողջական խնդիրները:

 

Հարգանքով՝  Պավել  Սոցկիյ »

Գովազդ