Հայաստանում քոսով տառապող երեխաներ կան

Լուրեր

Հայաստանում դեռևս կան քոսով տառապող մարդիկ: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Թեև նախորդ տարվա համեմատ քոսի դեպքերը նվազել են, այդուհանդերձ, այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է հիվանդացության 47 դեպք, որից 17-ը 0-14 տարեկան երեխաներ են:

Նշենք, որ միայն մայիսին գրանցվել է քոսով հիվանդացության 8 դեպք:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է նաև ոջլոտության

Հայաստանում դեռևս կան քոսով տառապող մարդիկ: Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Թեև նախորդ տարվա համեմատ քոսի դեպքերը նվազել են, այդուհանդերձ, այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է հիվանդացության 47 դեպք, որից 17-ը 0-14 տարեկան երեխաներ են:

Նշենք, որ միայն մայիսին գրանցվել է քոսով հիվանդացության 8 դեպք:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցվել է նաև ոջլոտության 119 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49-ով պակաս է:

Ըստ ԱՎԾ-ի` ոջլոտությամբ տառապողների գերակշիռ մասը` 118-ը անչափահասներ են` 0-14 տարեկան:

Նշենք, որ քոսը վարակիչ մակաբուծային հիվանդություն է, որն առաջանում է մաշկի մեջ քոսի տզի (Acarus scabiei, Sarcoptes hominis) ներթափանցման դեպքում։ Քոսով վարակումը տեղի է ունենում հիվանդների, ինչպես նաև նրանց պատկանող սպիտակեղենի կամ անկողնու հետ անմիջական շփման դեպքում (առավել հաճախ միևնույն անկողնում քնելիս, ինչպես նաև բաղնիքներում)։ Երեխաները կարող են վարակվել ընդհանուր խաղալիքներից օգտվելիս։

Գաղտնի շրջանը 7-10 օր է։ Քոսի բնորոշ նշաններն են քոսային ուղիները, որոնք ամենից հաճախ հայտնաբերվում են ձեռքերի թաթերի, հատկապես մատների կողմնային մակերեսների, ծղիկադաստակային հոդի ծալիչ մակերեսի, տղամարդկանց առնանդամի վրա, կանանց պտուկի շրջակայքում։ Հազվադեպ նրանք հայտնաբերվում են որովայնի, հետույքի և առաջնային անութային ծալքի մաշկի վրա:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ