Արգելվել է մի քանի պաղպաղակների և քաղցրավենիքի արտադրությունը

Լուրեր

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-ն որոշման պահանջներին:

«Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենը մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանում ՀՆ N2-lll-4.9-01-2010 պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. հուլիսի 15-ի որոշմամբ արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը Ինչպես նաև «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: ©eMedia.am http://emedia.am/hy/1373958496

Գովազդ