Առաջարկվում է ծնողին չհայտնել երեխայի սեռը մինչև հղիության 6-րդ ամիսը

Սեռով պայմանավորված աբորտների թիվը Հայաստանում առավել մտահոգիչ է դարձել հատկապես 1991 թվականից հետո: 

Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ շեղումները սկսվում են 3-րդ երեխայից հետո․ - «Հայկական ընտանիքներում 3-րդ երեխայից հիմնականում ազատվում են՝ եթե

սպասվում է աղջկա ծնունդ»:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալներով՝  Հայաստանում այժմ մինչև 15 տարեկան տղաները 39 հազարով գերազանցում են աղջիկներին։

Օրենքի փոփոխությունը, ըստ Գայանե Սարիբեկյանի, կնպաստի սեռով պայմանավորված աբորտների թվի նվազեցմանը: Հղիության մինչև 6 ամսեկան ժամկետում պտղից ազատվելու դեպքում գործ ունենք վաղաժամ ծննդաբերության հետ, այս պարագայում երեխան ծնվում է թույլ, բայց ապրելու մեծ շանսերով: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ այս պարագայում ոչ մի մայր չի դիմի հղիության ընդհատման քայլին:

Օրենքի փոփոխությունը, սակայն, կարող է կոռուպցիոն ռիսկերի առիթ հանդիսանալ:

«Ազատություն» ռադիոկայանի այս հարցին, թե նախարարությունն ինչպես է հսկելու, որպեսզի բժիշկները գաղտնի և վճարովի կարգով հղիության արհեստական ընդհատում չիրականացնեն, Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետն ասաց, թե դա դժվար վերահսկելի գործ է:

«Մենք նախատեսել ենք աշխատավարձը մի քանի անգամ գերազանցող տուգանքներ նշանակել: Կարծում եմ այս պարագայում բժիշկները չեն ցանկանա զրկվել իրենց աշխատավարձից, վճարել այդքան տուգանք մի քանի կոպեկի համար», - ասաց Սարիբեկյանը:

Նարինե Ղալեչյան

http://www.azatutyun.am/#mce_temp_url#