«Իմ փոքրիկ»-ն այսօրվանից վերադառնում է աշխատանքային ռեժիմի

«Իմ փոքրիկ»-ի սիրելի ընթերցողներ, կարճատև արձակուրդներն ավարտված են և ժամանակն է վերադառնալու աշխատանքային հունին: «Իմ փոքրիկ»-ն այսօրվանից սկսած կաշխատի նախկին ռեժիմով` կհրապարակի օգտակար ու կարևոր նյութեր, կտեղեկացնի ձեզ ոլորտի վերջին նորություններից,  նաև, ինչպես միշտ,  կներկայանա  անակնկալներով և մշտական խնդիրների  յուրօրինակ  լուծումներով: Այսօրվանից սկսած կարող եք նաև հարցեր ուղղել հոգեբանին և գինեկոլոգին «Հարց բժշկին» բաժնի միջոցով: Չմոռանաք ձեր հարցը շարադրել հայատառ, այլապես այն չի դիտարկվի:

Անցած արձակուրդային ամսվա ընթացքում ստացած նամակները մեզ հուշում են, որ ոչ միայն մենք ենք կարոտել մեր աշխատանքը և մեր ընթերցողներին, այլ նաև ընթերցողներն էլ մեզ` անհամբեր սպասելով «Իմ փոքրիկ»-ի նոր նյութերին: Շնորհակալություն  մեր աշխատանքը գնահատելու և ջերմ արձագանքների համար:

 

Մանկական հավատարմությամբ` «Իմ փոքրիկ»