2013թ. առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 18 հազ. 802 երեխա, ինչը 528-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ: Մեռելածինների թիվը կազմում է 349-ը, ինչը 66-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այս տարվա առաջին կիսամյակում մայրաքաղաքում ծնվել է 7 156 երեխա, մարզերից ծնունդների
2013թ. առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 18 հազ. 802 երեխա, ինչը 528-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ: Մեռելածինների թիվը կազմում է 349-ը, ինչը 66-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այս տարվա առաջին կիսամյակում մայրաքաղաքում ծնվել է 7 156 երեխա, մարզերից ծնունդների քանակով աչքի է ընկնում Կոտայքը՝ 1 687 երեխա, իսկ ծնված երեխաների թիվը ամենաքիչն է Վայոց Ձորում՝ 313 երեխա:
Արագածոտնի մարզում ծնվել է 868 երեխա, Արարատում՝ 1586, Արմավիրում՝ 1672, Գեղարքունիքում՝ 1256, Լոռիում՝ 1390, Շիրակում՝ 1474, Սյունիքում՝ 716, իսկ Տավուշի մարզում՝ 684 երեխա:
Tert.am