Նոր մեթոդ` անպտղությունը հաղթահարելու համար

Լուրեր

Ճապոնացի գիտնականները անպտղությունից բուժվելու նոր մեթոդ են հայտնաբերել: Նրանց հաջողվել է սեռական բջիջներ ստանալ մաշկի բջիջներից: Եթե այս մեթոդը զարգանա և լայնորեն կիրառվի, ապա երեխա ունենալու խնդիրը լուծված կլինի նաև միասեռ ամուսնությունների պարագայում:

Մոլեկուլյար կենսաբանության մասնագետ Կաթսուխիկո Խայաշին լաբորատոր մկան մաշկային

Ճապոնացի գիտնականները անպտղությունից բուժվելու նոր մեթոդ են հայտնաբերել: Նրանց հաջողվել է սեռական բջիջներ ստանալ մաշկի բջիջներից: Եթե այս մեթոդը զարգանա և լայնորեն կիրառվի, ապա երեխա ունենալու խնդիրը լուծված կլինի նաև միասեռ ամուսնությունների պարագայում:

Մոլեկուլյար կենսաբանության մասնագետ Կաթսուխիկո Խայաշին լաբորատոր մկան մաշկային բջիջների համապատասխան մշակումից կարողացել է ստանալ սերմնահեղուկ և ձվաբջիջ, ապա դրանք խաչասերելով` նոր, լաբորատոր մկներ ստեղծել: Այն, ինչ հիմա հնարավոր է նկարագրել երկու նախադասությամբ, Խայաշին և իր գործընկեր Միտինորի Սաիտուն կարողացել են ստանալ 10 տարվա լաբորատոր փորձարկումներից և քրտնաջան աշխատանքից հետո:

Չնայած որ գիտնականը նպատակադրված չէր պայքարել անպտղության դեմ` «Science» հայտնի ամսագրում իր փորձարկումների արդյունքների հրապարակումից հետո հազարավոր ամուսնական զույգեր նամակներով դիմել են գիտնականին` խնդրելով օգնել իրենց` երեխա ունենալու հարցում: Հետաքրքրականն այն է, որ այս բջիջների պարագայում սերմնահեղուկը կարող է պարունակել կանացի ԴՆԹ, իսկ ձվաբջիջը` տղամարդու, այսինքն` դոնորի մշակի սեռն ամենևին կարևոր չէ:

Բնականաբար, ճապոնացի գիտնականների այս հայտնագործությունը նաև էթիկայի հարցերի բարձրացման պատճառ դարձավ: 2013թ-ի օգոստոսին

«Nature» ամսագրում լույս է տեսել մի հոդված, որում քննարկվում է, թե որքանով է էթիկայի տեսանկյունից ճիշտ նման ճանապարհով սերմնահեղուկ և ձվաբջիջ ստանալ մարդկանց պարագայում:  Չնայած մարդկանց մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ մկների մոտ սեռական բջիջների արտադրության համար պատասխանատու են այլ գեներ և ազդանշանային մոլեկուլներ, ուստի այն, ինչը հաջող արդյունք տվեց լաբորատոր մկների պարագայում, մարդու դեպքում կարող է և անարդյունք լինել:

Այնուամենայնիվ, եթե այս մեթոդը կիրառելի դառնա նաև մարդկանց պարագայում, այն փրկություն կլինի երեխա ունենալու հնարավորությունից զուրկ տասնյակ հազարավոր զույգերի համար:

Աղբյուրը` http://life.panorama.am

Գովազդ