Ցերեկային քունը մանկական ուղեղին թույլ է տալիս մտապահել ինֆորմացիան

Երեխաների համար օգտակար է ճաշից հետո մի քանի ժամ քնելը, կարծում են մասնագետները: Դա նպաստավոր է ուսման համար, քանի որ քունը օգնում է լավացնել ուղեղի աշխատանքը, փոխանցում է BBC-ն: Քունն օգնում է 3-5 տարեկան երեխաներին մտապահել ինֆորմացիան, որը նրանց փոխանցում են դասերի ժամանակ:

Մասաչուսեթսի համալսարանի աշխատակիցները հատուկ հետազոտել են քառասուն երեխաների:

Պարզվում է, որ քնելու դրական էֆեկտը պահպանվում է նաեւ հաջորդ օրը: Ստացվում է, որ քունը կարեւոր է հիշողության ամրապնդման եւ ուսուցման համար: Այսպես, մեկ ժամ ցերեկային քնից հետո երեխաները տաս տոկոսով ավել ինֆորմացիա են մտապահում, փոխանցում է MedDaily.ru-ն:

Ուղեղի հետազոտումը ցույց է տվել, որ քնած ժամանակ ուղեղի գոտիները, որոնք պատասխանատու են ուսուցման եւ նոր տեղեկությունների ինտեգրման համար, ակտիվանում են: Ընդհանուր առմամբ, փոքր երեխաներն օրական պետք է քնեն 11-13 ժամ:

Աղբյուրը` News.am