Մասնագետները հորդորում են հակաբեղմնավորիչ օգտագործել

Լուրեր

Ծնունդների պիկը բաժին է ընկնում կանանց 20-25 տարիքային խմբին, ապա աբորտների պիկը 25-29 տարիքային խմբում է:

Հակաբեղմնավորիչ միջոցները զարգանում են, բայց աբորտները մեր երկրում շարունակում են խնդիր մնալ: Թիվը, իհարկե, նվազել է 2000 թվականի համեմատ երեք անգամ, բայց նույնիսկ այս թվի դեպքում ակնհայտ է` հայ կանայք խուսափում են հակաբեղմնավորիչներից:

Ծնունդների պիկը բաժին է ընկնում կանանց 20-25 տարիքային խմբին, աբորտների պիկը 25-29 տարիքային խմբում է: Դա մասնագետի խոսքով` նշանակում է, որ հիմնականում հայ կանայք ազատվում են երկրորդ կամ երրորդ երեխայից: Վիճակագրությունը փաստում է` չնայած հակաբեղմնավորիչ միջոցների զարգացմանը` հայերը շարունակում են նախապատվություն տալ հին ու ավանդական մեթոդներին:

Հարցումները ցույց են տվել, որ հայ կանանց 90 տոկոսը գիտե գոնե մեկ ժամանակակից հակաբեղմնավորիչ, բայց դրանք կիրառում է միայն 27 տոկոսը: Հայ կանայք քիչ են վստահում արդյունավետությամբ ամենաբարձր` հորմոնալ հակաբեղմնավորիչներին, գերադասելով պահպանակներն ու ներարգանդային պարույրը:

Հակաբեղմնավորիչների կիրառման ցուցանիշներով Հայաստանն առաջ է Ադրբեջանից, գրեթե հավասար ցուցանիշներ ունի Վրաստանի հետ: Հակաբեղմնավորման միջազգային օրը մասնագետները կարևորում են հակաբեղմնավորիչների մասին իրազեկման բարձրացումը, քանի որ դրանք թույլ կտան խուսափել առողջության համար աղետ հանդիսացող աբորտներից:

Հեղինակ` Աննա Ղավալյան

Armnewstv.am

Գովազդ