Բուֆետներում արգելված սնունդ. Ի՞նչ են վաճառում երեխաներին և ո՞վ է պատասխանատու

Լուրեր

Panorama.am-ը ահազանգ է ստացել, որ Երևանի դպրոցներից մեկի բուֆետում երեխաների առողջության համար վնասակար սնունդ են վաճառում:

Այս առնչությամբ քաղաքապետրանից պարզաբանումներ ստանալու համար հարցում էինք ուղարկել: Մեր հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից հայտնել են, որ դպրոցական բուֆետներում արգելված է չիպսեր, գազավորված ընպելիքներ ու սովորողների առողջությանը սպառնացող այլ սննդամթերք վաճառել և այդ

Panorama.am-ը ահազանգ է ստացել, որ Երևանի դպրոցներից մեկի բուֆետում երեխաների առողջության համար վնասակար սնունդ են վաճառում:

Այս առնչությամբ քաղաքապետրանից պարզաբանումներ ստանալու համար հարցում էինք ուղարկել: Մեր հարցմանն ի պատասխան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունից հայտնել են, որ դպրոցական բուֆետներում արգելված է չիպսեր, գազավորված ընպելիքներ ու սովորողների առողջությանը սպառնացող այլ սննդամթերք վաճառել և այդ ուղղությամբ մշտապես իրականացվում է հսկողություն:

-Ո՞վ է պատասխանատու Երևանի դպրոցների բուֆետներում վաճառվող սննդի որակի համար: Ինչպե՞ս և ո՞ւմից են դպրոցի բուֆետում սնունդ վաճառելու թուլտվություն ստանում:

-Երևան քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների բուֆետներում կազմակերպվող սննդի որակի համար պատասխանատու են մատակարարները, տվյալ սննդամթերքը արտադրող և ներկրող կազմակերպությունները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում սովորողների սննդի կազմակերպման համար դպրոցների տնօրենների և մատակարարների միջև կնքվում են դպրոցների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրեր, որոնց համաձայն իրավունք է տրվում մատակարարներին իրականացնել դպրոցական բուֆետներում սննդամթերք իրացնելու գործընթացը:

- Կա՞ վերահսկման մեխանիզմ: Եթե այո, ինչպե՞ս է այն աշխատում:

-Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում սննդի կազմակերպման աշխատանքների նկատմամբ հսկողությունը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, վերահսկողության վարչության, հանրակրթության վարչության, սննդի անվտանգության պետական ծառայության, այլ համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև դպրոցների տնօրենների կողմից յուրաքանչյուրը օրենքով և այլ իրավական ակտերով իրենց տրված լիազորությունների շրջանակներում:

2010թ. սկսած բոլոր տարիների ընթացքում պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բուֆետներում աշակերտներին անհրաժեշտ սննդով ապահովման, ժամկետանց ապրանքների վաճառքի բացառման և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով հանրային սննդի վերաբերյալ սահմանված պահանջների կատարման նկատմամբ։ Իրականացված միջոցառումների և հետևողական աշխատանքների արդյունքում դպրոցական բուֆետներում զգալի չափով բարելավվել է սննդի որակը, ինչպես նաև շատ դպրոցական բուֆետներում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, տեղադրվել են նոր սառնարաններ, փոխվել են ջրագծերը։ Գրեթե բոլոր դպրոցական բուֆետները ապահովվել են տաք ջրով, նոր գույքով և այլ պարագաներով:

-Դպրոցական բուֆետներում երեխայի առողջության համար վտանգավոր սնունդ վաճառելու մասին ահազանգեր ստացե՞լ եք:

-Դպրոցական բուֆետներում երեխաների առողջության համար վտանգավոր սնունդ վաճառելու մասին ահազանգեր չեն ստացվել:

-Կան արդյո՞ք դպրոցական սննդի մշակված չափանիշներ, որոնց պետք է հետևեն վաճառողները:

-Պետական լիազոր մարմնի կողմից սահմանված դպրոցական սննդի համար չափանիշներ ներկայումս չկան: Սակայն համապատասխան մասնագետների հետ քննարկելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության առաջարկությամբ արգելված է դպրոցական բուֆետներում իրացնել սովորողների առողջությանը վտանգ ներկայացնող սննդամթերք (հատկապես չիպսեր, գազավորված ըմպելիքներ և այլն) և պարբերաբար հսկողություն է իրականացվում այդ ուղղությամբ:

Աղբյուր` Panorama.am

 

Գովազդ