Դիզենտերիա Արցախում. 42 երեխա սուր-աղիքային վարակով տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց

Լուրեր

Հոկտեմբերի 10-ից Արցախում սուր աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են գրանցվում:

Ստեփանակերտում նախադպրոցական եւ դպրոցական տարիքի 42 երեխա հոկտեմբերի 10-26-ը սուր աղիքային վարակով տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդանոց: 20 երեխա վարակված են եղել դիզենտերիայով, մյուսներինը սուր աղիքային վարակ է եղել`

Հոկտեմբերի 10-ից Արցախում սուր աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են գրանցվում:

Ստեփանակերտում նախադպրոցական եւ դպրոցական տարիքի 42 երեխա հոկտեմբերի 10-26-ը սուր աղիքային վարակով տեղափոխվել է Ինֆեկցիոն հիվանդանոց: 20 երեխա վարակված են եղել դիզենտերիայով, մյուսներինը սուր աղիքային վարակ է եղել` չճշտված էթիալոգիայով: Վարակի աղբյուրի մասին պաշտոնական վարկած էլ կա: Պարզվել է, որ նախադպրոցական հիմնարկներում որոշ աշխատողներ դիզենտերիայի մանրէակիր են եղել: Նրանց ուղարկել են բուժման: Վարակի դեպքեր են արձանագրվել նաեւ մանկապարտեզ չհաճախող երեխաների շրջանում:

Ստեփանակերտի մանկական հիվանդանոցը վարակի կանխարգելման եւ վաղ բացահայտման լայնամասշտաբ միջոցառումներ է սկսել:

Հոկտեմբերի 25-ից վարակի դեպքերի անկում է արձանագրվում: 30 հիվանդ արդեն դուրս է գրվել: Հոկտեմբերի 27-ին եւ 28-ին սուր աղիքային վարակի ընդամենը 4 դեպք է եղել: Հոկտեմբերի 29-ին ստացիոնար բուժում էր ստանում 8 հիվանդ: Բժիշկները ծնողներին կոչ են անում վարակի ամենափոքր ախտանիշների դեպքում անհապաղ ստուգման տանել երեխային:

Աղբյուրը` Armnewstv.am

Գովազդ