ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ «ԻՄ ՓՈՔՐԻԿ» - ի ընթերցողների համար «ԵՐԿՈՒՍՈՎ» հոգեբանական մասնագիտացված կենտրոնում

Լուրեր

Հարգելի´ մայրիկներ և հայրիկներ, երկար ժամանակ է՝ մենք պատասխանում ենք ձեր հարցերին,  քննարկում ձեզ հուզող թեմաները, փորձում բավարարել ձեր հետաքրքրությունները, օգտակար լինել ձեր բալիկներին և ձեր ընտանիքին: Այդ ընթացքում, հատկապես ընթերցողների հարցերին պատասխանելիս, հաճախակի ենք երկմտել՝  արդյոք կբավարարի՞ տվյալ պատասխանը հարցատուին, արդյոք կսպառի՞ հարցը ամբողջությամբ, արդյոք կօգնի՞ լուծել խնդիրը: Բնականաբար մեր այս երկմտանքն  այդպես էլ չի փարատվել, և մենք վստահ չենք,  որ միայն առցանց պատասխաններով կարելի է լիարժեք սպառել մեր ընթերցողների հետաքրքրություներն ու փարատել անհանգստությունը:  Հաճախ է պատահում, որ հարցն ընթերցելիս

Հարգելի´ մայրիկներ և հայրիկներ, երկար ժամանակ է՝ մենք պատասխանում ենք ձեր հարցերին,  քննարկում ձեզ հուզող թեմաները, փորձում բավարարել ձեր հետաքրքրությունները, օգտակար լինել ձեր բալիկներին և ձեր ընտանիքին: Այդ ընթացքում, հատկապես ընթերցողների հարցերին պատասխանելիս, հաճախակի ենք երկմտել՝  արդյոք կբավարարի՞ տվյալ պատասխանը հարցատուին, արդյոք կսպառի՞ հարցը ամբողջությամբ, արդյոք կօգնի՞ լուծել խնդիրը: Բնականաբար մեր այս երկմտանքն  այդպես էլ չի փարատվել, և մենք վստահ չենք,  որ միայն առցանց պատասխաններով կարելի է լիարժեք սպառել մեր ընթերցողների հետաքրքրություներն ու փարատել անհանգստությունը:  Հաճախ է պատահում, որ հարցն ընթերցելիս առաջանում են նոր հարցեր, որոնք ցանկանում ես տալ հարցատուին՝  հարցն ավելի լավ հասկանալու և առավել սպառիչ պատասխան տալու համար:

Հերթական անգամ  «ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի ընթերցողների հարցերին պատասխանելիս,  ամենաճիշտ պատասխանները փնտրելիս  եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է հանդիպում կազմակերպել: Գաղափարը, կարծես, անմիջապես դարձավ որոշում: Եվ ահա հայտարարության տեսքով հրապարակում ենք.

«ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի անձնակազմը և  «ԵՐԿՈՒՍՈՎ» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը՝  Անուշ Ալեքսանյանի հետ միասին,  հրավիրում են մայրիկներին ու հայրիկներին` իրենց փոքրիկների հետ միասին հանդիպման: Հանդիպումը տեղի կունենա  նոյեմբերի 23-ին, ժամը 16:30-17:00   «ԵՐԿՈՒՍՈՎ»  հոգեբանական մասնագիտացված կենտրոնում: Հանդիպման ընթացքում դուք կկարողանաք ձեր հարցերը հղել արդեն լավ ծանոթ հոգեբանին, մտահոգությունները կիսել մնացած ծնողների հետ, հարցեր ուղղել «ԻՄ ՓՈՔՐԻԿ»-ի փոորձառու անձնակազմին:

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է միայն զանգահարել և գրանցվել` 010 58 48 38  հեռախոսահամարով: Սիրով սպասում ենք բոլորիդ:

 

Մանկական հավատարմությամբ ՝  «ԻՄ ՓՈՔՐԻԿ»

Գովազդ