Հայ մայրիկների և հայրիկների վիրտուալ ուղեցույց «Իմ փոքրիկ»-ն արդեն երեք տարեկան է: Երեք տարի առաջ` 2010-ի նոյեմբերին, մի խումբ երիտասարդների կողմից գործարկվեց www.impoqrik.am կայքը: Այսօր արդեն «Իմ փոքրիկ»-ը կայացած, բազմաֆունկցիոնալ ու ոլորտում իր տեղն ու դերն ունեցող կայք է: Այլևս դժվար է պատկերացնել ծնողների առօրյան առանց www.impoqrik.am-ի:
«Իմ փոքրիկ» թիմն այս ընթացքում իր ընթերցողին է ներկայացել նոր գաղափարներով` նոր կայք, նոր խորագրեր ու լուծումներ:
Այս տարվա ընթացքում «Իմ փոքրիկ»-ն իր ընթերցողներին է ներկայացրել Օվուլյացիայի օրացույցը, որը հնարավորություն է տալիս մայրանալ ցանկացող
Հայ մայրիկների և հայրիկների վիրտուալ ուղեցույց «Իմ փոքրիկ»-ն արդեն երեք տարեկան է: Երեք տարի առաջ` 2010-ի նոյեմբերին, մի խումբ երիտասարդների կողմից գործարկվեց www.impoqrik.am կայքը: Այսօր արդեն «Իմ փոքրիկ»-ը կայացած, բազմաֆունկցիոնալ ու ոլորտում իր տեղն ու դերն ունեցող կայք է: Այլևս դժվար է պատկերացնել ծնողների առօրյան առանց www.impoqrik.am-ի:
«Իմ փոքրիկ» թիմն այս ընթացքում իր ընթերցողին է ներկայացել նոր գաղափարներով` նոր կայք, նոր խորագրեր ու լուծումներ:
Այս տարվա ընթացքում «Իմ փոքրիկ»-ն իր ընթերցողներին է ներկայացրել Օվուլյացիայի օրացույցը, որը հնարավորություն է տալիս մայրանալ ցանկացող կանանց հաշվարկել բեղմնավորման համար նպաստավոր օրերը:
Գործարկվել է նաև «Հարց բժշկին» բաժինը, որտեղ մեր ընթերցողները կարող են իրենց հարցերն ուղղել գինեկոլոգին և հոգեբանին և պատասխանը կարդալ համապատասխան հրապարակումներում: Մեր մասնագետները նաև ընթերցողներին առավել շատ հետաքրքրող թեմաների վերաբերյալ նյութեր են հրապարակում, քննարկումներ կազմակերպում:
Առաջիկայում «Իմ փոքրիկ»-ը նախատեսում է ընդլայնել «Հարց բժշկին» բաժինը` ընդգրկելով նոր մասնագետների:
Տարվա ընթացքում, հաշվի առնելով առկա պահանջարկը, «Իմ փոքրիկ»-ը երկու ասուլիսներով հանդես եկավ, որտեղ ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց տվյալ պահին առավել շատ հուզող հարցերի պատասխանները:
Այս տարի է գործարկվել նաև «Ստեղծագործում է Իմ փոքրիկը» բաժինը, որտեղ ներկայացված են «Իմ փոքրիկ»-ի ստեղծագործությունները` նախատեսված հատուկ ձեր փոքրիկների համար:
«Իմ փոքրիկ» թիմն այսօր էլ ունի բազմաթիվ նորանոր գաղափարներ, որոնք կյանքի կոչելու դեպքում առավել սերտ կդառնա կապը մեր ընթերցողների հետ, իսկ www.impoqrik.am-ն էլ իր մատուցմամբ ու բովանդակությամբ կգերազանցի անգամ ոլորտի օտարալեզու առաջատար կայքերին:
Սիրելի ընթերցողներ, շնորհակալ ենք, որ եռամյա ճանապարհն անցել եք մեզ հետ: Շարունակեք մնալ www.impoqrik-ի ընթերցող, արձագանքեք նյութերին, նամակներով շարունակեք հուշել մեզ, թե ինչն է ձեզ առավել շատ հետաքրքրում ու մտահոգում:
Մանկական հավատարմությամբ` Իմ փոքրիկ