Կոլումբիայում նորածինը «վերադարձել է հանգուցյալների աշխարհից»՝ դիահերձարան ուղարկվելուց 10 ժամ անց

Լուրեր

Կոլումբիայի Չոկո նահանգում տեղի է ունեցել արտառոց մի դեպք. Միլագրոս («Հրաշք») անունով փոքրիկը վերակենդանացել է դիահերձարան ուղարկվելուց 10 ժամ անց, հայտնում է Daily Mail-ը։

Ինչպես գրում է Tert.am-ը, վաղաժամ ծնված երեխայի մայրը ՝ Ջենին, պատմել է, որ հղիության 27-րդ շաբաթում իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կեսարյան հատման միջոցով ծնվել է Միլագրոսը։ Սակայն բժիշկները պարզել են, որ նորածինը մահացած է։

Երեխային տեղափոխել են դիահերձարան՝ սպասելով, որ նրա հայրը կգա և կտանի դին։ Սակայն, երբ հայրը եկել է, երեխան կյանքի նշաններ է ցույց տվել ու սկսել լացել։

Գիտակցելով, որ երեխային դեռևս հնարավոր է փրկել՝ բժիշկները նրան տեղափոխել են մայրաքաղաք Բոգոտայի հիվանդանոցներից մեկը, որտեղ փոքրիկը վերականգնում է ուժերը։

Գովազդ