Մեկ տարեկան երեխան մահացել է պատվաստումից հետո

Լուրեր

1 տարեկան երեխա է մահացել, ու պատճառը եղել է պատվաստումը, երեխայի մայրը բժշկին ասել է, որ երեխան հիվանդ է, հետո կտանի պատվաստման, բժիշկը չի համաձայնվել և դիֆտերիայի դեմ պատվաստում են արել:

Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 11-ին Երեւանում: Դեպքից մանրամասներ ԳԱԼԱ-ին պատմեց մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների՝ Հակոբ եւ Կարինե Սարգսյանների ընտանիքի բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը:

«Մարաշի հիվանդանոցում է տեղի ունեցել, բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու, առանց անալիզների, պատվաստում է արել, որն էլ հանգեցրել է երեխայի մահվան: Վերջում հայտնաբերել են, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել եւ

1 տարեկան երեխա է մահացել, ու պատճառը եղել է պատվաստումը, երեխայի մայրը բժշկին ասել է, որ երեխան հիվանդ է, հետո կտանի պատվաստման, բժիշկը չի համաձայնվել և դիֆտերիայի դեմ պատվաստում են արել:

Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 11-ին Երեւանում: Դեպքից մանրամասներ ԳԱԼԱ-ին պատմեց մահացած երեխայի՝ Մերի Սարգսյանի ծնողների՝ Հակոբ եւ Կարինե Սարգսյանների ընտանիքի բարեկամներից մեկը՝ Անի Գրիգորյանը:

«Մարաշի հիվանդանոցում է տեղի ունեցել, բժիշկը՝ Սոնյա Սուրենովնան, առանց երեխային նորմալ զննելու, առանց անալիզների, պատվաստում է արել, որն էլ հանգեցրել է երեխայի մահվան: Վերջում հայտնաբերել են, որ երեխան գաղտնի թոքաբորբ է տարել եւ չեն իմացել»:

Ընտանիքի բարեկամուհին պատմեց, որ դեպքից օրեր առաջ երեխայի ծննդյան մեկ տարին են տոնել բարեկամներով, եւ երեխան շատ աշխույժ ու առողջ է երեւացել:

«Երեխան ամբողջությամբ առողջ էր, ուղղակի ատամ հանելուց էր, եւ կարող է օրգանիզմը թուլացած լիներ: Երեխային պատվաստման տանելու համար դեռ յոթ ամսականից են զգուշացրել, բայց մայրն ասել է՝ վատառողջ է, ատամ է հանում, օրգանիզմը թույլ է: Հերթական անգամ էլ, որ զանգել են, նույնն է ասել, թե հնարավո՞ր է՝ օրգանիզմը թույլ լինի: Բժշկական կենտրոնից ասել են՝ դուք բերեք, մենք կպարզենք ու պատվաստել են: Բժիշկն ասել է, որ պետք է պատվաստեն, որովհետեւ ինքը արձակուրդ պիտի գնա:

Պատվաստումից հետո երեխայի ջերմությունը բարձրացել է, որից հետո անմիջապես մայրը զանգել է բժշկին, ասել է՝ ջերմում է, պատասխանել են, որ նորմալ է, ջերմիջեցնող տվեք, բայց չի իջել, երկրորդ անգամ են զանգել, ասել են՝ կրկնեք, եթե վաղը չիջնի, ժամը 15:00-ին բերեք հիվանդանոց: Բայց արդեն այդ օրը երեկոյան հոր հետ խաղալու ժամանակ հայրը նկատել է, որ երեխան տարօրինակ է պահում իրեն, մեկ կետի է նայում եւ գրկել են ու տեսել են, որ երեխան սառել եւ թուլացել է... արագ հասցրել են հիվանդանոց եւ պարզվել է, որ կոմայի մեջ է ընկել»:

Անի Գրիգորյանի խոսքով՝ դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ երեխայի մոտ նկատվել է գաղտնի թոքաբորբ եւ երիկամները դադարել են գործել:

«Բացի այդ, ուղեղի վրա այտուց է առաջացել ջերմության բարձրացումից, բայց անալիզների վերջնական պատասխանները հայտնի կդառնան 10 օրից:

Հիմա ծնողների հոգեվիճակն այնպիսին է, որ դեռ ոչնչի մասին էլ չեն մտածում, մենակ երեխային են ուզում, լացում են, հայրը ձեռքը օրորոցի մեջ է քնում, օրորոցը գրկած է քնում: Սա բժիշկների սխալի պատճառով է: Սա արդյունք է այն բանի, որ այսօր աշխատում են ոչ լիարժեք կրթություն ունեցող մարդիկ, ոչ պրոֆեսիոնալներ: Ճիշտ է, ամենուր էլ այդպես է, բայց գոնե հիվանդանոցներում, առողջապահական համակարգում մարդու կյանքի հետ գործ ունեն եւ չպետք է նման բան թույլ տրվի:

Այս ամենը մենք համարում ենք անփութության եւ անտարբերության արդյունք: Ցանկացած նորմալ երկրում այդ տարիքի երեխային գոնե մեկ անգամ նորմալ հետազոտում են, նոր պատվաստում... Չէ՞ որ պատվաստելիս արդեն իսկ արհեստականորեն հիվանդացնում են, լիակատար առողջ պիտի լինի մարդը»,-ասաց Անի Գրիգորյանը:

 

Քրիստինա Մկրտչյան

http://www.galatv.am

Գովազդ