Ժանյակավոր վարտիքների արտադրությունը կկասեցվի

Լուրեր

Մաքսային միության երկրներում ժանյակավոր վարտիքների արտադրությունը կարող է կասեցվել:

Կանացի վարտիքի չափերն տարեցտարի նվազում են, փոխարենը` քննարկումները դրա շուրջ ավելի են ակտիվանում: Կանացի վարտիքը քննարկման հարթակ է վերադառնում Ռուսաստանում: Թե ինչ ներքնազգեստ կկրեն կանայք Մաքսային միությունում դեռ պարզ չէ, բայց դրանք չպետք է ժանյակավոր լինեն: Խնդիրը ժանյակների պատրաստման համար կիրառվող սինթետիկ նյութերն են: Այդպիսի նյութերը վարտիքների մեջ օգտագործելու արգելքը Ռուսաստանում վերջնականորեն ուժի մեջ կմտնի 2014 թվականի հուլիսի 1-ից:

Այնուամենայնիվ, ներքնազգեստը կարող է ազգային անվտանգության խնդիր լինել: Օրինակ, Չինաստանը ազգաբնակչության աճը զսպելու համար արտադրում է սեռական օրգանները ճնշող, նեղ ներքնազգեստ: Մենք ընդհակառակը, դեմոգրաֆիական խնդիրներ ունենք, հետևաբար, պետք է ընտրենք ավելի ազատ` սեռական օրգանները չճնշող ներքնազգեստ:

Ըստ վտանգավորության` առաջին տեղում ստրինգերն են: Ամենից անվտանգը սլիպ վարտիքները: Կարևոր է նաև թե ինչից է պատրաստված ներքնազգեստը: Այսպես, սեքսոլոգները խորհուրդ են տալիս ընտրել բնական նյութերից պատրաստվածները: Սինթետիկան խոնավություն պահելու հատկություն ունի, իսկ խոնավությունը բարենպաստ միջավայր է բակտերիաների, հետևաբար նաև` սնկային ու բորբոքային հիվանդությունների համար: Առավել անվտանգ են համարվում բնական մետաքսն ու բամբակը:

Սեքսոլոգները խորհուրդ են տալիս տուրք չտալ անառողջ նորաձևությանն ու չկրել չափազանց նեղ վարտիքներ ու ճնշող կրծկալներ: Ներքնազգեստը պետք է լինի նախեւառաջ հարմար, իսկ ճնշող ներքնազգեստ կրելը առողջական խնդիրներ է առաջացնում: Պարզվել է, որ օրվա մեջ 24 ժամ կրծկալ կրող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ ավելի հաճախ է առաջանում:

Աղբյուրը` ArmnewsTV.am

Գովազդ