Հեքիաթ թոռնիկիս. ամանորյա միջոցառում «Զանգակում»

Լուրեր

Սիրելի´ տատիկներ ու պապիկներ, ամանորյա տոների նախաշեմին «Զանգակ հրատարակչությունը» հրավիրում է ձեզ` մասնակցելու «Հեքիաթ թոռնիկիս» ծրագրին: Դուք հնարավորություն ունեք ոչ միայն ձեր թոռնիկներին, այլ նաև շատ փոքրիկների պատմելու ձեր սիրելի հեքիաթը: Մեր առաջին հեքիաթային հանդիպումը տեղի կունենա  դեկտեմբերի 13-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 27-ը:

Մասնակցության համար հարկավոր է.

1.Լինել տատիկ կամ պապիկ, ունենալ թոռնիկ

2.Թոռնիկի հետ որոշել, թե ինչ հեքիաթ եք պատմելու, քանի որ թոռնիկն էլ պետք է մասնակցի հեքիաթի ներկայացման ընթացքին: Նա կարող է՝

  • ցուցադրել այդ հեքիաթի իր նկարազարդումներն ու ձևավորումները:
  • Կերպարանավորել հերոսներից որևէ մեկին:

3. Նախապես զանգահարել և գրանցվել:

Հիշե´ք, որ յուրաքանչյուր օր ունենալու է հինգ հեքիաթասաց, իսկ հեքիաթի ներկայացման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն: Յուրաքանչյուր օրվա հեքիաթները գնահատվելու են հենց այդ օրվա մասնակիցների ու հյուրերի կողմից: Վերջին տոնական փուլ անցնող հեքիաթասաց զույգերին սպասվում են անակնկալներ:

Սիրելի´ տատիկներ, պապիկներ ու թոռնիկներ, մաղթում ենք ձեզ գեղեցիկ համագործակցություն և սպասում ձեզ հետ հանդիպմանը մեր ջերմ հարկի ներքո:

Միջոցառումը տեղի կունենա «Զանգակ գրատանը» (Հեռ.՝ 010 23 25 28):

Մուտքն ազատ է:

Գովազդ